Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Ինչ է սպասվում առաջիկայում

Ինչ է սպասվում առաջիկայում

Tue, 07 Jul 2026 14:34:26 +0400


«Այս իշխանությունը, չունենալով սահմանափակումներ և կարմիր գծեր, իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ցանկացած քայլի։ Անհրաժեշտ է ձևավորել միասնական, համակարգված դիմադրություն, որպեսզի քաղաքական ուժերը, հասարակական և մտավորական շրջանակները միավորեն իրենց ջանքերը և հասնեն փոփոխության»,- հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործին:

Սաղաթելյանը նաև անդրադարձել է ընդդիմության նախկին գործողություններին՝ նշելով, որ վերջին տարիներին տարբեր ուժեր պայքարել են առանձին-առանձին, սակայն չի եղել համատեղ շարժում, որը կմիավորեր բոլոր դերակատարներին։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միասնական պայքար գործող իշխանության դեմ։ «Ճանապարհը մեկն է՝ համակարգված դիմադրություն»,– ասել է նա։

Անդրադառնալով խորհրդարանական գործունեությանը՝ Սաղաթելյանը նշել է, որ ընդդիմության կողմից մանդատների պահպանումը չի նշանակում հրաժարում փողոցային պայքարից։

Նա ընդգծել է, որ առաջիկայում հնարավոր են ինչպես հանրահավաքներ, այնպես էլ այլ ձևաչափերով գործողություններ, սակայն դրանց կազմակերպման վերաբերյալ քննարկումները դեռ շարունակվում են։

Սաղաթելյանի խոսքով՝ Հայաստանում հետապնդվում են այն մարդիկ, ովքեր, իր գնահատմամբ, չեն ընդունում իշխանության քաղաքական ուղեգիծը։ Նա նշել է, որ նման իրավիճակում կարող են հայտնվել նաև այն գործարարները, որոնք դեմ են երկրի զարգացման վերաբերյալ իշխանության մոտեցումներին՝ անկախ նրանից՝ նրանք զբաղվում են քաղաքականությամբ, թե ոչ»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան»

«Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան» Tue, 07 Jul 2026 12:06:30 +0400 «Իշխանությունն անցել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով