Չորեքշաբթի , 10 Հունիսի 2026

Սպիտակ տան մոտ կրակոցներ արձակածը համարել է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է

Սպիտակ տան մոտ կրակոցներ արձակածը համարել է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է

Sun, 24 May 2026 11:30:25 +0400


Սպիտակ տան մոտ նախօրեի երեկոյան կրակոցներ արձակած անձը համարել է, որ ինքը Հիսուս Քրիստոսն է։ Բացի այդ, Գաղտնի ծառայության աշխատակիցները հայտնել են, որ տվյալ անձը երկու անգամ հայտնվել է իրենց տեսադաշտում։ Հայտնի է, որ կրակոցներ արձակած անձը քսանմեկ տարեկան է, Մերիլենդ նահանգի բնակիչ։ Անունը՝ Նեսիր Բեսթ։

Անցյալ տարի նա նախ ձերբակալվել է Գաղտնի ծառայության գործակալների աշխատանքները խոչընդոտել փորձելու համար եւ եւս մեկ անգամ էլ՝ հատուկ պահպանվող տարածք մուտք գործելու փորձի համար։ NBC News-ն էլ հայտնում է, որ նա տեղի իրավապահների տեսադաշտում է եղել։ Ունեցել է հոգեկան հիվանդություն։

The New York Post-ն էլ գրել է, որ սեւամորթ երիտասարդը խորապես համոզված է եղել, որ ինքը Հիսուս Քրիստոսն է։ Նրա նկատմամբ նույնիսկ դատական ակտ է կայացված եղել, որով՝ արգելվել է մոտենալ Սպիտակ տանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հիսուս Քրիստոսը» փորձել է սպանել Թրամփին․ նոր մանրամասներ

«Հիսուս Քրիստոսը» փորձել է սպանել Թրամփին․ նոր մանրամասներ Sun, 24 May 2026 23:30:25 +0400 Գրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով