Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ բանակցել Ադրբեջանում

Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ բանակցել Ադրբեջանում

Sat, 25 Apr 2026 14:30:11 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Գաբալայում այսօր կայացած հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել բազմաթիվ, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Նրանք քննարկել են գյուղատնտեսական համագործակցությունը և միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով պետության ղեկավարի պաշտոնական կայքին։

Հանդիպումից հետո առաջնորդները հայտարարություններ են արել ԶԼՄ-ների համար: Ալիևն ընդգծել է, որ Բաքվի և Կիևի միջև համագործակցությունն ունի շատ ամուր քաղաքական հիմք։

«Ադրբեջանը և Ուկրաինան փոխադարձաբար աջակցում են և կշարունակեն աջակցել իրենց երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը բոլոր միջազգային կազմակերպություններում»։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը։

Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ Կիևը պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններ վարել Ադրբեջանում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջանի մասին ասաց ինչ մտածում է

Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջանի մասին ասաց ինչ մտածում է Sat, 03 Oct 2026 11:30:45 +0400 …