Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի

Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի

Thu, 19 Mar 2026 10:03:05 +0400


Ուժեղ խաղաղության ընդդիմացողները

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրեց Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգը՝ հիմնված հետևյալ վեց առանցքային ուղղությունների վրա՝ ուժեղ դիվանագիտություն, ժամանակակից ու մարտունակ բանակ, պաշտպանված երկինք, խելացի սահմաններ, արժանապատիվ զինծառայություն և զարգացած տեղական ռազմարդյունաբերություն։ Այս մոտեցումները ներառված են ռազմավարական փոփոխությունների համապարփակ ծրագրում, որը կուսակցությունը նախատեսում է կյանքի կոչել հունիսի 7-ին՝ ժողովրդի վստահության քվեն ստանալու դեպքում։

Հատկանշական է, որ Սամվել Կարապետյանի սահմանած նշաձողն արդեն իսկ այնքան բարձր է, որ նրա առաջնորդած քաղաքական ուժի յուրաքանչյուր առաջարկի նկատմամբ հանրությունն ունի բարձր պահանջներ և առավելագույն սպասելիքներ։ Ուստի, միանգամայն բնական էր ակնկալել, որ հանդես եկան փորձառու եւ արհեստավարժ միջազգային մակարդակի մասնագետներ և ներկայացրին այն հայեցակարգային ուղղությունները, որոնց իրագործմամբ կարող է արմատապես փոխվել Հայաստանի ներկայիս անվտանգային ճարտարապետությունը։

Առաջնային համարելով խաղաղության օրակարգի ամրապնդումն ու տարածաշրջանի բոլոր երկրների հետ առողջ հարաբերությունների զարգացումը՝ պետության արտաքին անվտանգության կարևորագույն հիմքերից մեկը դիտվում է ռազմավարական դաշնակիցների հետ ամուր և արդյունավետ համագործակցությունը։

Հայաստանի անվտանգային համակարգը գլխովին քայքայած օրվա իշխանությունը, որը, նախընտրական շահերից ելնելով, հիմա էլ Զինված ուժերը փորձում է վերածել «զբոսաշրջային վայրի» առանց գիտակցելու հետևանքները, գրեթե ամբողջությամբ որդեգրել է հակադիր քաղաքականություն։ Ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններից կարելի է միայն եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները փաստացի հրաժարվել են ժամանակակից բանակ ունենալու նպատակից և առաջ են քաշել «թույլ պետության» սկզբունքը՝ հավանաբար, Ադրբեջանի բարեհաճությանն արժանանալու և խաղաղություն մուրալու նպատակով։ Մինչդեռ պաշտոնական Բաքուն, ինչպես և սպասելի էր, շարունակում է առաջ քաշել նոր ու ավելի ագրեսիվ պահանջներ, որոնց իրական նպատակը խաղաղության կեղծ օրակարգի ներքո Հայաստանի պետականության հետևողական թուլացումն ու վերջնական ապամոնտաժումն է։

Հետևաբար, վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը։
Ի վերջո, խոսքը միայն քաղաքական մրցակցության մասին չէ։ Նժարին դրված է Հայաստանի ապագան․․․

Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

էդ տղուն ունեցած մարդը, չէր կարող անել ոչ մի անօրինական բան. Հերոս Կարեն Բադոյանի քույրը` հոր կալանավորման մասին

էդ տղուն ունեցած մարդը, չէր կարող անել ոչ մի անօրինական բան. Հերոս Կարեն Բադոյանի քույրը`…

14 րոպե ago

Կլինի՞ արդյոք Ջասթին Գեյջի-Արման Ծառուկյան մենամարտ

Կլինի՞ արդյոք Ջասթին Գեյջի-Արման Ծառուկյան մենամարտ Tue, 16 Jun 2026 22:04:15 +0400 Արման Ծառուկյանը խոսել…

17 րոպե ago

«Տառապում է» ուշադրության պակասից

«Տառապում է» ուշադրության պակասից Tue, 16 Jun 2026 22:00:27 +0400 Ա․ Յա․ Վագանովայի անվան ռուսական…

20 րոպե ago

Հունիսի 17-ին լույս չի լինի

Հունիսի 17-ին լույս չի լինի Tue, 16 Jun 2026 21:45:33 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

35 րոպե ago

Ֆրանսիայի դեմ «մաքսատուրքային պատերազմ» կհայտարարի

Ֆրանսիայի դեմ «մաքսատուրքային պատերազմ» կհայտարարի Tue, 16 Jun 2026 21:30:42 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

50 րոպե ago

Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է

Հուլիսի 1-ից նպաստառուների նպաստը կտրվելու է Tue, 16 Jun 2026 21:30:36 +0400 Latest news from…

50 րոպե ago