5 անչափահաս երեխաները եւ հաշմանդամ մայրն օգնության կարիք ունեն

5 անչափահաս երեխաները եւ հաշմանդամ մայրն օգնության կարիք ունեն

Thu, 19 Mar 2026 13:15:16 +0400


Սեւան քաղաքի հանրակացարաններում բնակվող Հասմիկ Հարությունյանի բազմազավակ ընտանիքը սրտացավ մարդկանց օգնության կարիքն ունի: 35-ամյա Հասմիկը 3-րդ կարգի հաշմանդամություն ունի, դժվարությամբ է քայլում, կարողանում է միայն երեխաներին խնամել, իսկ ամուսինը փորձում է երեխաների համար օրվա հացի գումար վաստակել: Ընտանիքի միակ մշտական եկամուտը «Փարոսի» 60 հազար դրամ օգնությունն է եւ Հասմիկի 36 հազար դրամ հաշմանդամության թոշակը:

«Մեկ սենյակի մեջ ենք բնակվում` 5 երեխաներիս հետ, վարձով: 60 հազար դրամ նպաստ եմ ստանում, 36 հազար դրամ էլ հաշմանդամությանս թոշակն է: Նպաստից 50 հազար դրամը տան վարձ եմ տալիս, մնացած 10 հազար դրամը՝ հոսանքի գումար մուծում, դա էլ անգամ չի հերիքում: Այս ձմեռ մի կերպ անցկացրինք, մի փոքր էլեկտրական պլիտայով եմ սենյակը տաքացրել: Ամուսինս բանվորություն է անում, օր է լինում` կանչում են գործի, օր կա՝ գործ չկա ձեռքին: Ողջ գիշեր մտածում եմ, թե լույսը բացվի, ինչ եփեմ, տանը եղածն այս պահին մի բուռ մակարոն ու բրինձ է: Աշնանը մի քիչ կարտոֆիլ էինք առել, դա էլ վերջացել է: Եղել են դեպքեր, որ դիմել եմ մարզպետարան եւ համայնքապետարան, օգնել են, չեմ կարող ասել, որ անտեսել են, բայց այս պահին շատ, անչափ շատ նեղված եմ, ուղղակի անճարությունից դիմում եմ սրտացավ մարդկանց, որ օգնեն, ինչով կարող են»,- արցունքները սրբելով՝ պատմեց Հասմիկը: 5 երեխաներից 3-ը դպրոց են հաճախում: Սնունդ, հագուստ, խաղալիքներ… ահա թե ինչի մասին են երազում երեխաները: 5-ամյա Արմենի ուզածը, որը նոր-նոր սկսել է խոսել, այնքան էլ մեծ բան չէ՝ քաղցր ու գեղեցիկ տորթ: 6-ամյա Դիանան, որը մանկուց խաղալիք չի ունեցել, խնդրեց. «Տիկնիկով կալյասկա եմ ուզում ու մեկ էլ՝ ինձ սիրուն շորիկ»: «Կոնֆետ, խաղալիք, մեքենա, խաղող»,- իր երազանքը բարձրաձայնեց 7 տարեկան Արմանը:

Թեեւ ապրելու պայմանները շատ վատն են, փողը քիչ է, հազար ու մի չլուծված խնդիրներ կան, սակայն 9-ամյա Անգելինան հույսը չի կորցնում, որ օրերից մի օր իրենց տանն իր սենյակը կունենա:

Այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել՝ 093 67 08 58, Հասմիկ Հարությունյան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ Mon, 14 Sep 2026 23:45:32 +0400 Երկու…

7 ժամ ago

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ

Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Mon, 14 Sep 2026…

7 ժամ ago

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը

Ավիաաղետից հետո՝ դադարեցրել են համագործակցությունը Mon, 14 Sep 2026 23:30:02 +0400 Amazon ընկերությունը տեղեկացրել է…

7 ժամ ago

Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը

Հայ գրոսմայստերը հաղթել է արագ շախմատի հեղինակավոր մրցաշարը Mon, 14 Sep 2026 23:15:38 +0400 Հայ…

7 ժամ ago

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են

Երուսաղեմի Ս․ Հարության տաճարում պեղումները շարունակվում են Mon, 14 Sep 2026 23:00:52 +0400 Երուսաղեմի Սուրբ…

8 ժամ ago

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա…..

Սա՞ է առողջապահության կանխարգելիչ քաղաքականությունը․․․ Ապագա կա….. Mon, 14 Sep 2026 22:51:21 +0400 Այն կենտրոնները,…

8 ժամ ago