«Նրան մեզ հանձնեք»․ Քոչարյանի առաջադրումը նոր հիստերիա է հարուցել Բաքվում

«Նրան մեզ հանձնեք»․ Քոչարյանի առաջադրումը նոր հիստերիա է հարուցել Բաքվում

Thu, 19 Mar 2026 13:45:04 +0400


Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Նա «Հայաստան» դաշինքի թեկնածուն էր նաեւ 2021 թվականի ընտրություններում։ Սա, իհարկե, կանխատեսելի սցենար էր` անակնկալ չէր։ Ներքաղաքական դիսկուրսն արդեն, Քոչարյանի առաջադրման հետ կապված, մի քանի թեզ է հրապարակ նետել․ ոմանք պնդում են, որ ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությունը հունիսյան խորհրդարանական ընտրություններին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա հերթական անգամ ժողովրդին «ահաբեկի» նախկինների վերադարձով ու դրա, իբր, ծանր հետեւանքներով, արդյունքում վերարտադրման լեգիտիմ պայմաններ ունենալով։ Որոշներն էլ կարծում են, որ, ընդհակառակը, Փաշինյանն է ձեռնտու Քոչարյանին, քանի որ նրա դեմ պայքարելը, այսքան կորուստներից հետո, ուժեղ ու փորձառու ղեկավար Ռ. Քոչարյանի համար, որը ժամանակին պետություն է ղեկավարել, եւ որի ժամանակ Հայաստանն անվտանգ է եղել, ձեռնտու է ՀՀ երկրորդ նախագահին:

Բայց եթե ներհայաստանյան քննարկումներում հարցը դրված է բացառապես ապագա խորհրդարանի «բովանդակության» եւ ըստ այդմ՝ Հայաստանին սպասվող ապագայի հարթության վրա, հարեւան Ադրբեջանում Քոչարյանի առաջադրմանն արձագանքել են կանխատեսելի քինախնդրությամբ ու հիշաչարությամբ՝ այդ «ծխածածկույթի» տակ կրկին ակնարկելով, որ սատարում են Փաշինյանին, եւ Բաքուն շատ է ուզում, որ նա վերարտադրվի։ Քոչարյանին հիշատակելիս իշխանամետ քարոզչակայքերը հիշեցնում են նրա առնչությունը ղարաբաղյան պատերազմին, Խոջալուի դեպքերին եւ այլն՝ նրան ներկայացնելով բացասական կերպարում։

«Վարչապետի թեկնածուի (Ռոբերտ Քոչարյան՝ խմբ․) կենսագրության մեջ նման փաստերը, կարծես, քիչ են մտահոգում հայ ռեւանշիստներին, եթե ընդհանրապես մտահոգում են: Եվ «Հայաստան» դաշինքը հենց դա է՝ ռեւանշիստներ: Ավելին, Ռոբերտ Սեդրակովիչն արդեն իսկ խոստանում է իր համաքաղաքացիներին «ավելի լավ խաղաղություն»: Նիկոլ Փաշինյանն արդեն առարկել է եւ բավականին ողջամիտ. «ավելի լավ խաղաղության» հասնելն առանց նոր պատերազմի հնարավոր չի լինի»»,- գրում է ադրբեջանցի իշխանամետ քարոզիչ, քաղաքագետ Նուրանին։ Նրա խոսքով, Քոչարյանը երբեք ընտրություններում չի հաղթել որպես ընդդիմության առաջնորդ։

«Հայաստանում, Ռոբերտ Քոչարյանի կլանի 10 տարվա եւ Սերժ Սարգսյանի կլանի նույնքան տարվա կառավարման ավարտից հետո շատերը հոգնել են «ղարաբաղյան կլանի» բռնապետությունից եւ, անշուշտ, չէին ցանկանա, որ այն վերադառնար։ Բայց Քոչարյանն իսկապես կարող է բավականին վտանգավոր մրցակից լինել Փաշինյանի համար։ Եվ, որքան էլ պարադոքսալ հնչի, հնարավոր լուծումը կարող է լինել արմատական սցենարը՝ Քոչարյանին Բաքվին արտահանձնելը, որը նրան միջազգային հետախուզման մեջ է դրել»,- երեւակայության գիրկն ընկնելով՝ նշել է փորձագետը։ Բայց գուցե սա նոր մեսիջ-հանձնարարությո՞ւն է Փաշինյանին․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այնքան ես Քոչարյանին քլնգում, որ գյուղերում նրա հրաժարականն են պահանջում․․․

Այնքան ես Քոչարյանին քլնգում, որ գյուղերում նրա հրաժարականն են պահանջում․․․ Thu, 19 Mar 2026 15:15:16…

11 րոպե ago

Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը

Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Thu, 19 Mar 2026 15:00:39 +0400 Տնտեսագետ…

25 րոպե ago

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին Thu, 19 Mar 2026…

40 րոպե ago

Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը

Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրած խաղացողների ցանկը Thu, 19 Mar 2026 14:45:10 +0400…

41 րոպե ago

Ռուսաստանից եկածները շպիոն են, Ամերիկայից եկած Սինանյանը շպիո՞ն չի. Հարց` Սինանյանին

Ռուսաստանից եկածները շպիոն են, Ամերիկայից եկած Սինանյանը շպիո՞ն չի. Հարց` Սինանյանին Thu, 19 Mar 2026…

54 րոպե ago

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Սաուդյան Արաբիան

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Սաուդյան Արաբիան Thu, 19 Mar 2026 14:30:45…

55 րոպե ago