Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին

Thu, 19 Mar 2026 14:46:07 +0400


Չնայած ինձ հորդորում են չարձագանքել Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, բայց մի քանի բառ այնուամենայնիվ որոշեցի ասել․

Ասում է՝ մարդուն (այսինքն՝ ինձ) կանչել են Քննչական, տեղեկացնելու, որ ինձ հետ կապված վարույթը կարճվելու է։
Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ են այդ վարույթը հարուցել, մեկուկես տարի քննել, թաքուն պահել, որ հիմա էլ հրավիրում են տեղեկացնեն, թե՝ «կարճվելու է»։ Վարույթը հարուցելու իմաստը ո՞րն էր։ Դժվար թե ի սկզբանե հարուցված լիներ հենց «կարճելու» նպատակով, չէ՞։ Հարուցվելու փաստն ինքնին աբսուրդ է եւ նողկալի։

Երկրորդը՝ ինձ Քննչական կոմիտեում ասել են՝ մեկուկես տարի քննություն ենք իրականացրել, փորձաքննություն ենք նշանակել, հակված ենք կարճելու, բայց դատախազությունը պետք է որոշի այս վարույթի վերջնական ելքը եւ ստորագրել են տվել նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին թուղթ։ Հարցրել եմ՝ լրագրողները հետաքրքրվում են՝ կարո՞ղ եմ ինչ որ մանրամասներ հայտնել, օրինակ, թե՝ իմ որ հրապարակման համար եք հարուցել, կամ ինչ եզրակացություն են տվել փորձագետները։ Ասել են՝ ոչ, կարող եք միայն ծանուցման ժամանակ ձեզ փոխանցված տեղեկությունները հրապարակել եւ, թե ինչ կարգավիճակ ունեք այս պահին։ Նաեւ խոստացել են, որ 10 օրում եզրակացություն կլինի, կուղարկեն ինձ՝ դրանից հետո կարող եմ խոսել։ Այնպես չէ, որ ես հակված էի աղմուկ բարձրացնելու, իմ լրագրող գործընկերներն են ավելի շատ այդ աղմուկի հեղինակները, որովհետեւ բոլորը հասկանում են, որ սա զոնդաժ է՝ ստուգում են՝ կարո՞ղ են արդյոք լրագրողների դեմ քրեական գործեր հարուցելու մեկնարկը տալ։

Երրորդ․ այսօրվա հայտարարությամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ հենց ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին։ Քանի որ պարզվեց՝ իրավունք ունի չավարտված վարույթի մասին նախաքննական տեղեկություններ ստանալ, չարաշահելով իր դիրքը։ Ինչո՞ւ է Քննչականն Փաշինյանին զեկուցել գործի ընթացքի մասին։ Ընդ որում՝ լրագրողներից մեկը երեկ համառորեն փորձել էր Քննչական կոմիտեից ստանալ մի հարցի պատասխան՝ «ճի՞շտ է, որ Արմինե Օհանյանի նկատմամբ վարույթը կարճվելու է», ՔԿ-ից հրաժարվել էին պատասխանել, իսկ այսօր, փաստորեն, վարչապետին զեկուցել են այդ մասին։

Չորրորդ․ Խոսում է քաղհայցի մասին, որով ինքը դիմել է ընդդեմ «Հրապարակի»՝ պատվի, արժանապատվության ոտնահարման հետ կապված, որվհետեւ, պարզվում է՝ ոչ մեկն իրավունք չունի իրեն հարցեր տալ (Դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը Նիկոլ Փաշինյանը) եւ իրավունք չունենք նաեւ «օդից կախված լուրերի» իսկությունը ստուգել, քանի որ ինքը՝ «հարգում է վարչապետի ինստիտուտը» եւ ով ուզում է լինի՝ «պետք է պատասխան տա»։ Իսկ, կներեք, Հայ առաքելական եկեղեցին ինստիտուտ չի՞ եւ հարգանքի արժանի չի՞։ Կամ՝ իրավապահ համակարգը ինստիտուտ չի՞ եւ կարելի է վարչապետի պաշտոնը զբաղեցնելով ինչ ասես գրել սրբազանների հասցեին (դոմփել-մոմփելուց, մինչեւ մանկապղծության մեջ մեղադրանքներ) եւ պատասխան չտալ։ Իսկ, կներեք՝ խոսքի ազատությունը, մամուլի ազատությունը ինստիտուտ չի՞, որ մի հատ պոդքաստի համար մարդկանց եք նստացնում, մի հատ քոմենթի համար 5 երեխայի մորն եք կալանավորում, կամ՝ քրեական վարույթ եք հարուցում խմբագրի նկատմամբ եւ այդ վարույթն այնքան անհիմն է, որ անգամ ձեր ենթակա իրավապահները չեն կարողանում մեղադրանք առաջադրել՝ ստիպված են լինում կարճել։

Եւ վերջապես՝ շատ խնդալու է, երբ «օդից կախված լուրեր» արտահայտության հիմնադիր-հեղինակը, որի կինը հեռացել է իրենից, խոսում է նման լուրեր հրապարակելու անթույլատրելիության եւ ընտանիքի ինստիտուտի հանդեպ հարգանքի մասին։

ՀԳ․ Ի դեպ, այսօր ստացել ենք նաեւ Փաշինյանի քաղհայցով վճիռը։ Դատավորը, կարելի է ասել, սողոմոնյան որոշում է կայացրել՝ բավարարել է Փաշինյանի հայցի հերքման պահանջը (որ պաշտոնը չկորցնի), եւ մերժել է պահանջի նյութական մասն՝ ամբողջությամբ։ Բայց դա էլ ենք բողոքարկելու, որովհետեւ անգամ այս վճռից երեւում է, որ զրպարտության մասին խոսք լինել չի կարող նշված հրապարակման մեջ եւ հայցը մասնակիորեն բավարարվել է բացառապես այն պատճառով, որ հայցվորը վարչապետի աթոռն է զբաղեցնում․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…

Ծառայում են իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ…

2 ժամ ago

Իսրայելը չի համաձայնել

Իսրայելը չի համաձայնել Tue, 04 Aug 2026 23:50:08 +0400 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է,…

4 ժամ ago

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը

Մահացել է Հարություն Քուշկյանի մայրը Tue, 04 Aug 2026 23:36:25 +0400 Խոր վշտով տեղեկացնում ենք,…

4 ժամ ago

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հայկ Դեմոյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Tue, 04 Aug 2026 23:30:30 +0400 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի…

4 ժամ ago

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից

Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից Tue, 04 Aug 2026 23:15:56…

4 ժամ ago

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը

Գտնվել է Coca-Cola-ի նախնական բաղադրատոմսը Tue, 04 Aug 2026 23:00:58 +0400 Ֆլորենցիայի Սան-Մարկո վանքի վանահայր,…

4 ժամ ago