Թուրքը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքը դիմել է Նիկոլ Փաշինյանին

Thu, 19 Mar 2026 16:15:24 +0400


Նիկոլ Փաշինյանի թրքասիրությունն ու ադրբեջանասիրությունը, նրա աղերսագին խաղաղության կոչերը անհետևանք չեն մնում՝ նա արդեն մեծ ժողովրդականություն է վայելում մեր հարեւան երկրներում: Մինչ Հայաստանի վարչապետն արգելում է խոսել Արցախի պատմության մասին, այն համարելով պատերազմի կոչ, ֆեյսբուքյան իր էջում մի ազգությամբ թուրք օգտատեր մեկնաբանություն է գրել. «Որպես թուրք՝ ուզում ենք կնոջս հետ այցելել ձեր երկիր։ Մենք մինչ այժմ եղել ենք 9-10 երկրներում։ Մենք ցանկանում ենք այցելել նաև մեր հարևան Հայաստան։ Հիմա եղբայրության և խաղաղության ժամանակն է։

Պատերազմն ու թշնամանքը ոչինչ չեն շահում։ Մենք բոլորս մի օր կմեռնենք։ Մենք պետք է ծիծաղենք և զվարճանանք, քանի դեռ ողջ ենք։ Նախապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և իմ ողջույնները փոխանցել համայն հայությանը։
Հարգանքներով՝ բոլորիդ։
Ցտեսություն»:

Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել թուրքի գրառմանը, սակայն ակնհայտ է, որ նա կընդառաջի և Թուրքիայի քաղաքացուն կհրավիրի այցելել Հայաստան: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս էլ դեմ չենք․ թող այցելեն, բայց մեր երկրի նկատմամբ հավակնություններ չունենան, մեր երկրի ներքին կյանքին չմիջամտեն եւ դադարեցնեն բոլոր ոտնձգությունները մեր սահմանների եւ մեր ինքնիշխանության նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կորսված կինոնկարը հայտնաբերվել է

Կորսված կինոնկարը հայտնաբերվել է Wed, 27 May 2026 00:00:38 +0400 Կինեմատոգրաֆիստ-ինժեներ Դարեն Փեյնը հայտնաբերել է…

8 ժամ ago

Պետական ապարատը վաղը կաշխատի հեռավար

Պետական ապարատը վաղը կաշխատի հեռավար Tue, 26 May 2026 23:52:49 +0400 Մայիսի 28-ին կայանալիք Նիկոլ…

8 ժամ ago

«Դու պարտվելու ես, ուրիշ ելք չունես, դու վաղուց արդեն պարտված ես»․ Քոմենթներ

«Դու պարտվելու ես, ուրիշ ելք չունես, դու վաղուց արդեն պարտված ես»․ Քոմենթներ Tue, 26 May…

8 ժամ ago

Մեր Ուժեղ Վանաձորը․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել

Մեր Ուժեղ Վանաձորը․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Tue, 26 May 2026 23:47:02 +0400 Latest…

8 ժամ ago

Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց․ Երիցյան

Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց․ Երիցյան Tue, 26 May 2026 23:45:49 +0400 Պատմական խայտառակություն. Արցախի…

8 ժամ ago

Կիլիան Մյորֆի. դերասան, որը կարողանում է պահել իր դիմագիծը

Կիլիան Մյորֆի. դերասան, որը կարողանում է պահել իր դիմագիծը Tue, 26 May 2026 23:30:57 +0400…

8 ժամ ago