Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները

Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները

Thu, 19 Mar 2026 16:38:58 +0400


Պատկերացրեք իրավիճակ, երբ ոմն մեկը քո հարևանությամբ տարիներ շարունակ քո ճակատին շատ ուղիղ ասել է, որ գալու է քո ու քո հարազատ եղբոր հարցերը լուծի, ասել է, քիչ է՝ նաև պարբերաբար ցույց է տվել, որ պատրաստվում է դրան․ զենք է գնում, մարզվում է, գալիս է՝ հետախուզում է ձեր տան դիրքն ու բակը։ Մի խոսքով, դու էլ հույսդ դրել ես հարևան «լավ տղերքի» վրա, որ իբր սրանք կգան, մեջքիդ կկանգնեն, քեզ ու եղբորդ բան ասող չի լինի, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Մի օր գալիս են հետևներիցդ, ոչ մի «լավ տղա» կողքի բակից չի հասնում, փոխարենը լուռ նայում է, թե ոնց են ձեր հարցերը լուծում։ Էս կռվի ժամանակ եղբորդ, պայմանական ասած, շատ ծանր վնասում են կամ կարող ենք ասել՝ սպանում են, քեզ էլ ծեփում են հատակին։ Հիմա դրանից հետո էդ մարդասպանն ասում է․ նայի, քո հետևից էլ եմ գալու, քեզ հանկարծ չտեսնեմ՝ ոտքի կանգնես, ոնց հատակին ծեփված կայիր, կմնաս տենց, մեկ է՝ հարցերդ լուծելու եմ։ Այդ ընթացքում հեռու հարևաններից, ընկերներից գալիս են, ասում են՝ արի, օգնենք հատակից վեր կենաս, մի քիչ մարզվես, ուժեղանաս, մենք կարանք մի կարճ ժամանակ մեջքիդ կանգնենք, ուշքի գաս։ Փոխարենը ասում ես՝ չէ, սկսում ես երկրպագել եղբորդ սպանողին, արդարացնել նրան, բոլոր ոստիկաններին ասել՝ ճիշտ է արել, ես նման եղբայր չեմ էլ ունեցել, սխալ եմ մտածել սաղ կյանք։ Դառնում ես իր կամակատարը, ոչ մի կերպ չես ուզում ոտքի կանգնել, սկսում ես նորմալ ու հաճելի դարձնել քո՝ հատակին ընկած լինելը։ Հետո, երբ գալիս են մարդիկ, որոնք մարզվելու, ուժեղանալու, ինքնապաշտպանվելու նպատակ ունեն, ասում ես՝ ոնց, պետք է մնալ ընկած։

Ալիևի մարդը՝ գերագույն գլխավոր «մուտիլովշիկը», Հայաստանը հատակին ընկած պահելու երաշխավորն է, դրա համար ով գալիս է՝ լավ կամ ոչ այնքան լավ, բայց որևէ միտք է առաջ քաշում հատակից վեր կենալու, ագրեսիվանում է, հասնում ջանին։

Մարդը, ով 2018-ին եկավ աննախադեպ ժողովրդական աջակցությամբ, վերջին ութ տարիների ընթացքում բերեց երեք պատերազմ, փաստացի ցեղասպանություն, բերեց մեր գլխին Ալիևի զավթողական հայեցակարգ, բերեց ստորացում ու նվաստացում, համաձայնվեց դառնալ Ալիևի մարդը՝ մենակ, որ մնա իշխանության ու ապահովի Հայաստանի հատակին ընկած մնալը։ Չի ստացվելու․ Հայաստանը ոտքի է կանգնելու, թեկուզ մենակ հենց այն պատճառով, որ իր ճակատին հակառակորդն ուղիղ ասել է, որ գալու է հետևից, ու այս անգամ պետք է այդ չարաբաստիկ օրը կանխել՝ ուժեղ լինելով, ոչ թե հարևան «լավ տղերքի» կամ հակառակորդի՝ գոյություն չունեցող բարի կամքի վրա հույս դնելով․․․»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ժոզե Մոուրինյոն վերադառնում է Անգլիայի Պրեմիեր Լիգա

Ժոզե Մոուրինյոն վերադառնում է Անգլիայի Պրեմիեր Լիգա Thu, 16 Apr 2026 21:30:15 +0400 «Բենֆիկայի» գլխավոր…

5 րոպե ago

Մենակ չասես, գնալու ես իրան ընտրես

Մենակ չասես, գնալու ես իրան ընտրես Thu, 16 Apr 2026 21:23:32 +0400 Latest news from…

12 րոպե ago

Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է

Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է Thu, 16 Apr 2026 21:16:16 +0400…

19 րոպե ago

Այնպիսի բան առաջարկեցին, որ չմիացանք իրենց

Այնպիսի բան առաջարկեցին, որ չմիացանք իրենց Thu, 16 Apr 2026 21:15:00 +0400 «Բոլորին դեմ եմ»…

20 րոպե ago

Կվերսկսեն նավթի առաքումները 1 շաբաթից․ Սքոթ Բեսենթ

Կվերսկսեն նավթի առաքումները 1 շաբաթից․ Սքոթ Բեսենթ Thu, 16 Apr 2026 21:00:57 +0400 Միացյալ Նահանգների…

34 րոպե ago

ՊՊԾ-ն ռուսերեն է սովորում

ՊՊԾ-ն ռուսերեն է սովորում Thu, 16 Apr 2026 20:45:09 +0400 Բրյուսովի անվան պետական համալսարանը Պետական…

50 րոպե ago