«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել

Wed, 28 Oct 2026 08:15:10 +0400


Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների առաջին փորձի տապալումից հետո ՔՊ-ում անակնկալի են եկել, որ Վլադիմիր Վարդանյանը չանցավ, եւ այժմ փորձում են հասնել նրան, որ հաջորդ փուլում՝ նոյեմբերի 6-ին, նրա մրցակից Էդգար Շաթիրյանը չառաջադրվի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ՍԴ աշխատակարգային նիստում առաջադրվել էր 2 թեկնածու՝ Վլադիմիր Վարդանյանը եւ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին ՍԴ նախագահի լիազորություններն է կատարում: Ընտրվելու համար 9 դատավորից 6-ը պետք է կողմ քվեարկեր տվյալ թեկնածուին, իսկ եթե առաջադրվում է 1 թեկնածու, ապա նա պետք է ստանա առնվազն 5 ձայն: Սակայն այդ օրը ո՛չ 6, ո՛չ էլ 5 ձայն ստացող չեղավ։ ՍԴ մեր աղբյուրները պատմում են, որ Վլադիմիր Վարդանյանը նիստից առաջ իրեն արդեն ՍԴ նախագահ է զգացել՝ մի գրամ կասկած չունենալով իր ընտրության հարցում։ Քվեարկությունից հետո շոկի են մատնվել ե՛ւ Վարդանյանը, ե՛ւ նրա հովանավորները ու հասկացել են, որ ՍԴ-ում հստակ ձեւավորված թիմ է գործում, որին ՔՊ-ում արդեն «գրանտակերների թիմ» անունն են տվել։ Ի դեպ, Շաթիրյանը հունիսի 7-ի ընտրությունների հետ կապված ընդդիմության հայցերի քննության ժամանակ լիովին արդարացրել է Փաշինյանի հույսերը՝ կոշտ հակադարձելով ընդդիմադիրներին, ուստի ոմանք չեն բացառում, որ նա դառնա ՍԴ նախագահ։ Ըստ լուրերի, Շաթիրյանի թեկնածությունն ակտիվորեն լոբբինգ է անում Սեդա Սաֆարյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում

«Հրապարակ»․ Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում Wed, 28 Oct 2026 09:15:18…

13 րոպե ago

Լավ օրինակ

Լավ օրինակ Wed, 28 Oct 2026 09:00:05 +0400 Մեր ընդդիմության խնդիրները գալիս են ծուլությունից եւ…

28 րոպե ago

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի Wed, 28 Oct 2026 08:45:48…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Wed, 28 Oct 2026 08:10:49 +0400 Արտահերթ ընտրությունների թեմայով…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը Wed, 28 Oct 2026 08:05:43 +0400 Անվտանգության խորհրդի նախկին…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը

«Հրապարակ»․ Ո՞վ կգլխավորի ցուցակը Wed, 28 Oct 2026 08:00:51 +0400 Նոյեմբերյանի բնակիչ Մխիթար Խաչիկյանը կգլխավորի…

1 ժամ ago