Լավ օրինակ

Wed, 28 Oct 2026 09:00:05 +0400


Մեր ընդդիմության խնդիրները գալիս են ծուլությունից եւ պայքարելու կամքի բացակայությունից։ Մինչ մենք սպասում էինք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրներն ակտիվորեն մասնակցելու են ՏԻՄ ընտրություններին եւ փորձելու են իրենց հաջողությունները զարգացնել, նրանք զարմանալիորեն ձեռնպահ մնացին մասնակցությունից։ Տարբեր բացատրություններ հնչեցին․ իշխանությունն աննախադեպ ճնշումներ է գործադրում, կալանավորում են, աշխատանքից են ազատում, թեկնածուների հարազատներին են հալածում, անիմաստ է, որովհետեւ իշխանափոխության հարցը ՏԻՄ-երում չի լուծվում։ Պարզ է, որ օրենքն ու Սահմանադրությունն ամեն օր խախտող իշխանախումբը «պրոբլեմ չունի» ապօրինություններ անելու հարցում եւ ընդունակ է ամենանողկալի մեթոդներով ճնշել ընդդիմությանը։

Բայց ընդդիմություն ասվածն էլ պետք է դիմադրի այդ ճնշումներին, չվախենա, պայքարի, մարդկանց քաջություն փոխանցի, չզիջի դիրքերը։ Եթե մոբիլիզացվեին բոլոր ուժերը, հնարավոր ամեն ինչ արվեր, որ մարդիկ հաղթահարեին վախն ու չհրաժարվեին ավագանու թեկնածու առաջադրվելուց, բոլորովին այլ իրավիճակ կլիներ երկրում։ Պետք էր ամեն ինչ անել, որ մարզային բդեշխներն ու ճնշում գործադրողները վախենային ոչ թե Նիկոլ Փաշինյանից, այլ հանրային զայրույթից ու դատապարտումից։ Ցավոք, ընդդիմությունն այդպիսին էր, հասարակությունն էլ պատրաստ չէ լուրջ պայքարի։ Բայց կան նաեւ լավ օրինակներ։ Օրինակ, «Ապրելու երկիր» կուսակցությունը ցույց տվեց, թե ինչպես կարելի է նվազագույն ծախսերով առավելագույն հաջողության հասնել․ կուսակցությունը 6 համայնքում հաղթահարել է անցողիկ շեմը՝ Մեղրիում (18,82%), Դիլիջանում (16,24%), Արթիկում (8,84%), Ջերմուկում (7,20%), Գորիսում (6,41%), Մարտունիում (4,81%) ավագանու կազմում խմբակցություններ կունենա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին Fri, 30 Oct 2026 08:00:54 +0400 Նիկոլ…

7 րոպե ago

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան

Նիկոլ Փաշինյանի դաժան փոխակերպումները օրեցօր նոր հակառեկորդներ է սահմանում․ Մկրտչյան Thu, 29 Oct 2026 23:51:51…

8 ժամ ago

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա

Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա Thu, 29 Oct 2026 23:48:51 +0400 Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին

Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին Thu, 29 Oct 2026 23:45:13…

8 ժամ ago

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար

Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար Thu, 29 Oct 2026 23:34:52 +0400 Ախր անհարմար…

9 ժամ ago

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի

«Վրիժառուների» մեքենան հանվել է աճուրդի Thu, 29 Oct 2026 23:30:53 +0400 Acura NSX եզակի ռոդստեր…

9 ժամ ago