Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Ավելի քան 450 ժամ՝ առանց ինտերնետի․ Իրանում նոր ճգնաժամ է

Ավելի քան 450 ժամ՝ առանց ինտերնետի․ Իրանում նոր ճգնաժամ է

Thu, 19 Mar 2026 17:00:54 +0400


Իրանում ինտերնետը գրեթե ամբողջությամբ անջատված է ավելի քան 450 ժամ՝ ավելի քան 19 օր, ըստ NetBlocks միջազգային մոնիթորինգի ծառայության։

«Իրանում ինտերնետի անջատումների 20-րդ օրն է. բնակչությունը կտրված է եղել արտաքին աշխարհից ավելի քան 456 ժամ։ Սա երկրի պատմության մեջ ինտերնետի ամենաերկար անջատումն է, որը գերազանցում է հունվարյան անջատումները բողոքի ցույցերի ժամանակ», – նշել է NetBlocks-ը սոցիալական ցանցերում։

Kentik ընկերության փորձագետ Դուգ Մադորին The New York Times-ին ասել է, որ «իրանցիների մոտավորապես 99%-ը չունի կանոնավոր ինտերնետային հասանելիություն»։

NYT-ը նշում է, որ Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկսվելուց հետո առաջին օրերին ներքին կայքերի և հավելվածների մեծ մասը, այդ թվում՝ բանկային ծառայությունները, գործել են։ Վերջին օրերին խափանումներ են սկսվել. շատ ներքին ծառայություններ, այդ թվում՝ ազգային հաղորդագրությունների հավելվածը, անհասանելի են դարձել։

Իրանցիները չեն կարողանում զանգեր կատարել արտասահման, այդ թվում՝ հարազատներին, և նրանց մեծ մասը չի ստանում ԱՄՆ-ի և Իսրայելի տարհանման մասին նախազգուշացումներ և տեղեկություններ չունի հակամարտության ընթացքի կամ հարձակումների վայրերի մասին, թերթին ասել է Թեհրանի բնակիչը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. քաղաքագետ

Թրամփը շարունակում է մնալ պատերազմի ճահճում. քաղաքագետ Sun, 12 Apr 2026 15:15:04 +0400 Քաղաքական վերլուծաբան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով