Գահաժառանգի որդու համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Գահաժառանգի որդու համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Thu, 19 Mar 2026 20:00:17 +0400


Օսլոյի դատախազությունը 7 տարի եւ 7 ամսվա ազատազրկում է պահանջել Նորվեգիայի գահաժառանգ արքայադստեր՝ Մետե Մարիտի ավագ որդու՝ Մարիուս Բորգ Խյոյբիի համար։ 29-ամյա Խյոյբին մեղադրվում է 4 կնոջ հանդեպ սեքսուալ բռնություն գործադրելու, նախկին ընկերուհիների հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրելու, թմրանյութեր օգտագործելու եւ երթեւեկության կանոնները խախտելու մեջ։

Ընդհանուր առմամբ՝ նրան մեղսագրվում է 38 հանցադրվագ, որոնք կատարվել են 2018-24 թթ։ Խյոյբին իր հերթին դեռ փետրվարին հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված ծանր մեղադրանքները, երբ ներկայացվել էր դատախազության մեղադրական եզրակացությունը, իսկ թեթեւ մեղադրանքների հարցում իր մեղավորությունն ընդունել է մասնակի։ Նշենք, որ այս գործը տհաճ իրավիճակի մեջ է դրել նորվեգական արքայական ընտանիքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով