Գահաժառանգի որդու համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Գահաժառանգի որդու համար 7 տարվա ազատազրկում է պահանջել

Thu, 19 Mar 2026 20:00:17 +0400


Օսլոյի դատախազությունը 7 տարի եւ 7 ամսվա ազատազրկում է պահանջել Նորվեգիայի գահաժառանգ արքայադստեր՝ Մետե Մարիտի ավագ որդու՝ Մարիուս Բորգ Խյոյբիի համար։ 29-ամյա Խյոյբին մեղադրվում է 4 կնոջ հանդեպ սեքսուալ բռնություն գործադրելու, նախկին ընկերուհիների հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրելու, թմրանյութեր օգտագործելու եւ երթեւեկության կանոնները խախտելու մեջ։

Ընդհանուր առմամբ՝ նրան մեղսագրվում է 38 հանցադրվագ, որոնք կատարվել են 2018-24 թթ։ Խյոյբին իր հերթին դեռ փետրվարին հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված ծանր մեղադրանքները, երբ ներկայացվել էր դատախազության մեղադրական եզրակացությունը, իսկ թեթեւ մեղադրանքների հարցում իր մեղավորությունն ընդունել է մասնակի։ Նշենք, որ այս գործը տհաճ իրավիճակի մեջ է դրել նորվեգական արքայական ընտանիքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մա՞րդ եք բերում հայ ժողովրդի վրա, Ալիևո՞վ եք սպառնում (տեսանյութ)

Մա՞րդ եք բերում հայ ժողովրդի վրա, Ալիևո՞վ եք սպառնում (տեսանյութ) Fri, 20 Mar 2026 01:22:34…

5 ժամ ago

Ընտանիքի, սիրո եւ ամուսնության մասին

Ընտանիքի, սիրո եւ ամուսնության մասին Fri, 20 Mar 2026 00:30:46 +0400 Այս տարվա ապրիլի 8-ին…

6 ժամ ago

Ադրբեջանցին սպանել է կնոջն ու ինքնասպան եղել

Ադրբեջանցին սպանել է կնոջն ու ինքնասպան եղել Fri, 20 Mar 2026 00:15:23 +0400 Անցյալ գիշերն…

6 ժամ ago

Որ հասցեներում են սպասվում ջրամատակարարումներ. հասցեներ

Որ հասցեներում են սպասվում ջրամատակարարումներ. հասցեներ Thu, 19 Mar 2026 23:59:29 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը…

7 ժամ ago

Ալիևով ու պատերազմով շանտաժ անողին պետք է անընդհատ հիշեցնել

Ալիևով ու պատերազմով շանտաժ անողին պետք է անընդհատ հիշեցնել Thu, 19 Mar 2026 23:47:58 +0400…

7 ժամ ago

Ռուս-Ուկրաինական բանակցությունները դադարեցված են․ Պեսկով

Ռուս-Ուկրաինական բանակցությունները դադարեցված են․ Պեսկով Thu, 19 Mar 2026 23:45:44 +0400 Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը…

7 ժամ ago