Եթե ՔՊ-ին չընտրեք՝ մինչև սեպտեմբեր պատերազմ կլինի․ ինչ է փորձում հասկացնել Փաշինյանը

Եթե ՔՊ-ին չընտրեք՝ մինչև սեպտեմբեր պատերազմ կլինի․ ինչ է փորձում հասկացնել Փաշինյանը

Thu, 19 Mar 2026 20:14:56 +0400


«Նիկոլ Փաշինյանն, առանց անուններ տալու ու առանց կոնկրետ փաստեր բերելու, մեղադրում է որոշ ընդդիմադիրների՝ քաղաքականությունից բան չհասկանալու և իրենց հայտարարություններով (ընտրություններում հաղթելու դեպքում)՝ աշնանը «պատերազմ հրահրելու մեջ»:

Նա գուցե այդ կերպ ցանկանում է անկեղծորեն խոստովանել, որ ինքն էլ այդ «անիծյալ քաղաքականությունից» բան չի հասկացել: Դրա համար էր անում հայտարարություններ ու քայլեր, որոնք ակամայից Արցախին ու Հայաստանին «մտցրեցին» տարբեր պատերազմների ու աղետալի կորուստների մեջ:

Մի փոքր զբաղվենք ընտրական գործընթացների «ռևիզիոնիզմով»:

2018 թ. դեկտեմբերի 9-ին, ՀՀ քաղաքացիների մեծ մասն ընտրեց ՔՊ-ին: Կարճ ժամանակ հետո եղավ աղետալի 44-օրյա պատերազմը և մենք կորցրեցինք հազարավոր երիտասարդ կյանքեր ու մոտ 7800 ք/կմ տարածք:

2021թ. հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիների իբրև թե մեծ մասը, նորից գնաց ու իբրև թե ընտրեց ՔՊ-ին: Որոշ ժամանակ հետո եղան մի քանի կարճատև պատերազմական գործողություններ, որտեղ մենք կորցեցին հարյուրավոր կյանքեր, ամբողջ Արցախը և Հայաստանի՝ 220ք/կմ տարածքը:

Այս իրողություններից հետո, Նիկոլ Փաշինյանը կրկին ասում է մոտավորապես հետևայալը, որ եթե ՔՊ-ին չընտրեք՝ մինչև սեպտեմբեր պատերազմ կլինի:

Իսկ գուցե ճշմարտությունը հակառակու՞մ է. եթե երրորդ անգամ ՀՀ քաղաքացին ընտրի ՔՊ-ին՝ գուցե մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ հետո, ազգովի հայտնվենք հաջորդ սպառնալիքի առջև:

Իսկ գուցե ընդդիմության հավաքական հաղթանակի և համազգային համախմբման դեպքում՝ կա հավանականություն, որ հաստատվի իրական խաղաղություն և Հայաստանը դադարի գործիք լինել այլոց մեծապետական քաղաքականության համար:

ՔՊ-ից հնչող հայտարարություններից երևում է, որ իրենց համար սարսափելին ոչ թե առկա անկայուն խաղաղության խաթարումը կամ հնարավոր պատերազմն է՝ այլ իրենց իշխանազրկումը:

Հ.Գ.

Ավելի լավ չէ՞, որ ՔՊ -ն վարչական և ընտրական օրենսգրքերում նոր հոդվածներ ավելացնի, առ այն որ, եթե ՀՀ քաղաքացին քվեարկում է ոչ ՔՊ օգտին՝ նա համարվում է «խաղաղության դեմ գործող անձ» և տուգանվում է նվազագույն աշխատավարձի՝ օրինակ հազարապատիկի չափով: Երկրորդ անգամ (հաջորդ խորհրդարանական ընտրություններում) նույն արարքը կրկնելու դեպքում՝ քաղաքացին զրկվում է ընտրական իրավունքից: Երրորդ անգամ, երբ որ ՔՊ-ի ղեկավարած ինքնիշխան Հայաստանից բան չմնա՝ արդարացվում է»:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ Thu, 08 Oct 2026 01:00:24 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել…

10 րոպե ago

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է Thu, 08 Oct 2026 00:30:22 +0400 Նորվեգական կառավարությունը ժամանակավորապես…

40 րոպե ago

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա Thu, 08 Oct 2026 00:26:53…

43 րոպե ago

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին Wed, 07 Oct 2026 23:56:22 +0400 Ես վստահ…

1 ժամ ago

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է Wed, 07 Oct…

1 ժամ ago

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում Wed, 07 Oct 2026 23:45:29 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք…

1 ժամ ago