Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ

Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ

Thu, 19 Mar 2026 20:22:40 +0400


Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց մեր կյանքում։ Գործող վարչապետը շարունակեց Ալիևի վերջին ասածները` սեփական ժողովրդին սպառնալով աշնանը հերթական պատերազմով։
Իհարկե, պեռաժկին, ձգվելը, սիբեխը և այլ ապուշություն հանրային կյանքում ավելի կարևորվեցին. ցավոք, սա է մեր այսօրվա լրջությունը, բայց իրականում շատ վտանգավոր մի պրոցեսի սկիզբ դրվեց այսօր։

Երաշխավորված խաղաղության ընդհանրական պատկերացումով ընտրությունների գնացող ընդդիմությանը մեղադրել պատերազմի կուսակցություն լինելու մեջ` նշանակում է օգնել Ալիևին մինչև ընտրությունները նորանոր պահանջներ ու պայմաններ առաջ քաշել, ու ասել. «ես, միայն ես եմ պատրաստ դրանք անելու»։ Կտեսնեք, որ դրանք չեն ուշանա։

Ամենահարմար պահն է ընդդիմադիր ուժերի միասնական պատասխանի համար։ Սեփական հանրությանը հստակ ուղերձ հղելն է միասնությունը, համախմբումը, պետական մտածողությունը։ Ցաք ու ցրիվ պատասխանները չունեն բավարար ուժ չեզոքացնելու գործող վարչապետի հրեշավոր ծուղակը։

Եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա իր նշած ժամկետներում, աշնանը նա ասելու է հետևյալը.

1. Եթե չփոխենք սահմանադրությունը, ապա լինելու է պատերազմ։
2. Եթե չհամակեպվենք 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալուն, լինելու է պատերազմ։
3. Եթե Սևանի մի ափը չզիջենք Ադրբեջանին, լինելու է պատերազմ։
4. Եթե չանենք Ալիևի հերթական որևէ այլ պահանջ, լինելու է պատերազմ։

Ասելու է ու գնա անհոգ սիբեխ ուտելու, ինչպես այսօր։
Վստահաբար այդպես է լինելու։ Եվ այսօր սա պետք է տեղ հասցնել սեփական հանրությանը, որ սեպտեմբերին չկանգնենք հերթական աղետի առաջ։

Մեր ժողովուրդը ցավոք ո’չ 2020-ին հասկացավ, թե իրեն ուր են տանում, ո’չ 2021 –ին, թե իրեն ինչ է սպասում, ու հիմա՝ 2026-ին, կա որոշակի հավանականություն, որ նույնիսկ այսքանից հետո չհասկանա, թե իրեն ինչ է սպասում ընդամենը ամիսներ անց։
Ընդդիմությունը կդառնա միասնական, ընդդիմությունը կունենա իմաստ, եթե սեփական ժողովրդին հանի պատերազմով վախեցնելու և խաղաղությամբ սպառնալու` նիկոլական ծուղակից։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԲՏԱ նոր նախարարը պետք է փոխնախարար նշանակվեր․ ինչու հեռացվեց Մխիթար Հայրապետյանը

ԲՏԱ նոր նախարարը պետք է փոխնախարար նշանակվեր․ ինչու հեռացվեց Մխիթար Հայրապետյանը Wed, 05 Aug 2026…

16 րոպե ago

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Չալաբյանի ուղերձը կալանավայրից

Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. Չալաբյանի ուղերձը կալանավայրից Wed, 05 Aug 2026 12:34:27…

16 րոպե ago

Հրեան ինքնասպան է եղել ՀԱՄԱՍ-ի կողմից սպանված սիրելիի շիրիմին

Հրեան ինքնասպան է եղել ՀԱՄԱՍ-ի կողմից սպանված սիրելիի շիրիմին Wed, 05 Aug 2026 12:30:06 +0400…

21 րոպե ago

Ասեմ՝ որն է ամենավտանգավորը

Ասեմ՝ որն է ամենավտանգավորը Wed, 05 Aug 2026 12:27:41 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր…

23 րոպե ago

Ծառուկյանը որ վարսավիրանոց ունենար, Ավինյանը լայվ կմտներ, կասեր՝ ֆենվեք ու էլոս արեք էստեղ

Ծառուկյանը որ վարսավիրանոց ունենար, Ավինյանը լայվ կմտներ, կասեր՝ ֆենվեք ու էլոս արեք էստեղ Wed, 05…

26 րոպե ago

«Հրապարակ». Աննա Հակոբյանի դեմ դատական գործերը որոշել են «ջրել»

«Հրապարակ». Աննա Հակոբյանի դեմ դատական գործերը որոշել են «ջրել» Wed, 05 Aug 2026 12:15:13 +0400…

36 րոպե ago