«Հրապարակ». Աննա Հակոբյանի դեմ դատական գործերը որոշել են «ջրել»

«Հրապարակ». Աննա Հակոբյանի դեմ դատական գործերը որոշել են «ջրել»

Wed, 05 Aug 2026 12:15:13 +0400


Դանիել Իոաննիսյանը, որն այս իշխանությունների սահմանադրագետն է, օրենսդիրը, քաղհասարակությունը, միտինգների քանակ հաշվողը եւ բազում այլ դերակատարումներ ունեցողը, նախընտրական փուլում բացահայտ աջակցում էր ՔՊ-ին, սեւացնելով ընդդիմադիրներին։ Բայց նրան հարկավոր է երբեմն նաեւ անաչառության իմիտացիա ստեղծել, ուստի ընտրություններից առաջ նա մի տրյուկ արեց՝ դատի տվեց Աննա Հակոբյանին՝ բարեգործության արգելքը խախտելու համար։ Իհարկե, դա քրեական պատիժ չի ենթադրում, երբ ընդդիմադիրներին կես խոսքի համար անմիջապես կալանավորում են՝ բարեգործության արգելքը խախտելու եւ ընտրակաշառք խոստանալու համար, իսկ Իոաննիսյանն ընդամենը վարչական դատարան էր դիմել՝ ընդդեմ Աննա Հակոբյանի, որն առավելագույն դեպքում տուգանք է նախատեսում։ Բայց Աննա Հակոբյանը խիստ վրդովվեց այդ հայցից ու իրեն ուղղված մեղադրանքներից եւ անգամ ասուլիս տվեց այդ թեմայով։ Վարչական դատարանն այդ օրերին վարույթ ընդունեց վարչապետի քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի դեմ ներկայացված հայցը, որը ներկայացրել էր «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող, «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը եւ իր ներկայացրած դաշինքը դեռ ընտրությունների նախօրեին` ապրիլի 23-ին, դիմել էին ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին 14 տարբեր դրվագներով ենթարկել վարչական պատասխանատվության։ «Անկախ դիտորդ»-ը հայտարարել է, որ հիմնադրամն օրենք է խախտել։ Ի պատասխան՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ հիմնադրամը չի խախտել Հայաստանի Հանրապետության օրենքները, եւ հանձնարարել է իր փաստաբանական թիմին՝ ձեռնարկել հակընդդեմ իրավական քայլեր՝ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջով։ Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության, «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության եւ «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդական ինստիտուտների ամրապնդման հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Մկրտչյանի կողմից 2026 թվականի հունիսի 2-ին վարչական դատարան է ներկայացվել հայցադիմում, որով պահանջում են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար։

Խոսքը վերաբերում է 2026 թվականի մարտի 29-ին արձանագրված դրվագին, երբ հիմնադրամը 29 շահառու նորաստեղծ ընտանիքների տրամադրել է 1-2 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ՝ սեփական բիզնես հիմնելու կամ զարգացնելու նպատակով։ Հայցվոր կողմը պահանջում է Աննա Հակոբյանին տուգանել նվազագույն աշխատավարձի 400-ապատիկի չափով։ ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը վարույթ է ընդունել նշված հասարակական կազմակերպությունների հայցադիմումը՝ ընդդեմ Աննա Հակոբյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ։ Սակայն նախնական դատական նիստը նշանակվել է 2026 թվականի նոյեմբերի 2-ին, ժամը 12:50-ին։ Այսինքն՝ այն ժամանակ, երբ հետընտրական կրքերը դադարած կլինեն, եւ դատարանը հանգիստ կջրի այս գործը։

Դանիել Իոաննիսյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` խնդիր չի՞ տեսնում այս ամենում, երբ ամեն գնով ձգձգում են դատաքննությունը` առաջին նիստը նշանակվել է նոյեմբերին: Ընդդիմադիրների պարագայում այդպես չէ․ հաշված ժամերի ընթացքում վճիռներ են հրապարակվում, մարդկանց կալանավորում են, ամիսներով, տարիներով պահում կալանավայրերում եւ այլն: Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ակտիվ արձակուրդային շրջանում է, շատ բան ասել չի կարող։ «Իսկ Հայաստանում ո՞ր գործերն են արագ որ: Ընտրակաշառքների գործերն արա՞գ են, կամ, առհասարակ, ցանկացած դատական պրոցես այս երկրում ի՞նչ արագությամբ է տեղի ունենում»,- ասաց նա՝ մոռանալով բազմաթիվ ընդդիմադիր գործիչների վերաբերող վճիռները, որոնք կայացվել են կայծակնային արագությամբ: Իսկ Գագիկ Ծառուկյանի պարագայում անգամ վճիռներ չեն կայացվել` նրա բիզնեսները խլում են առանց դատական վճիռների, գործադիրի որոշումներով կամ ուղղակի վարչապետի հրահանգով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով

Մտադիր են ծխախոտի վաճառքը թույլատրել միայն անձնագրով Sun, 11 Oct 2026 00:15:53 +0400 Թուրքիան կարող…

4 ժամ ago

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի

Ջեք Նիքոլսոնի հայտնի կացինը կհանվի աճուրդի Sat, 10 Oct 2026 23:30:15 +0400 Այն հայտնի կացինը,…

5 ժամ ago

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը

Ինչպես պայքարել կրկնվող տագնապահարույց երազների դեմ․ խորհուրդներ է տալիս հոգեբանը Sat, 10 Oct 2026 23:00:13…

5 ժամ ago

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի

Քանի դեռ իշխանության ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի Sat, 10 Oct…

6 ժամ ago

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի

«Աստղային պատերազմների» հերոսի լուսային սուրը հանվել է աճուրդի Sat, 10 Oct 2026 22:30:07 +0400 «Աստղային…

6 ժամ ago

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Թուրքիայում 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցցանցերից Sat, 10 Oct 2026 22:15:32 +0400 Նոյեմբերի…

6 ժամ ago