Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը

Sat, 31 Oct 2026 15:15:36 +0400


Երբ լսում ես Փաշինյան Նիկոլին թվում է, թե հայ ժողովուրդը ուզում է ամբողջ Ադրբեջանը՝ Բաքուն էլ հետը, իրենով անի։ Աչք է դրել Բաքվի վրա, ու ամեն ինչ ուզում է ստանա։ Խեղճ Ադրբեջանն էլ ստիպված է պաշտպանվել հայերի ախորժակից։ Տեսեք ինչ կարգի օճառով է լվանում հայ ժողովրդի գլուխը․ «Մենք ուզո՞ւմ ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա, մենք ամեն ինչ ստանա՞նք»։ Սա բառախաղ չէ։ Սա սեփական զիջումները խաղաղության անհրաժեշտություն ներկայացնելու տեխնոլոգիա է։
Ցույց է տալիս՝ չգիտի, որ Հայաստանը հասցրել է մի այնպիսի վիճակի, որ նա այլևս հավասար կողմ չէ։ Պարտված, կապիտուլյացիայի ենթարկված երկիրն ի՜նչ կողմ։ Ի՜նչ պիտի ուզի։ Կամ ի՞նչ պիտի ստանա, երբ բանակցությունների մեկնարկային պայմաններն արդեն ձևավորվել են իր իսկ ձախողած քաղաքականության հետևանքով։

Պարդոքսի վրա է խաղում Փաշինյանը։ Հայաստանն ու Ադրբեջանը ներկայացնում է որպես երկու հավասար կողմեր, որոնք նստել են բանակցությունների սեղանի շուրջ ու ընդամենը սահմանագծում են՝ ով ինչ և որքան պիտի ստանա։ Բայց իրականությունն այն է, որ Հայաստանը պարտված կողմ է, որի հետ բանակցում են ոչ թե որպես հավասար կողմ, այլ որ Փաշինյանն անցնցում կարողանա տալ իր աթոռին մնալու գինը։ Ցավալի է դա խոստովանելը, բայց ուրիշ ելք չկա։ Պիտի ասել։ Որովհետև այդտեղ է բանալին, որով պահվում է Փաշինյանի իշխանությունը։ Հայաստանի պետական շահը ներկայացվում է որպես սակարկության առարկա, իսկ յուրաքանչյուր նոր զիջում՝ որպես խաղաղության ճանապարհին անհրաժեշտ քայլ։ Երկրի կորցրած դիրքերը դառնում են նրա քաղաքական առևտրի կապիտալը։ Հայաստանը ռինգում պարտված բռնցքամարտիկ է, իսկ մարզիչը դեռ փորձում է համոզել հանդիսատեսին, թե իրենք բանակցում են հաղթողի հետ՝ ինչ-որ բան ստանալու համար։ Մնում է անհասկանալի՝ եթե ամեն ռաունդից հետո միայն մենք ենք հետ քաշվում, միայն մենք ենք զիջում, միայն մենք ենք վճարում, այդ ի՞նչ բանակցություն է։ Որտե՞ղ է մեր շահը, որտե՞ղ է փոխադարձությունը, որտե՞ղ է այն խաղաղության գինը, որի մասին այդքան խոսվում է։

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ Հայաստանը։ Վճարում է իր տարածքներով, իր անվտանգությամբ, իր բանակցային դիրքերով ու պետական արժանապատվությամբ։ Ու այս ամենի ֆոնին Փաշինյանը դեռ հեգնում է. «Մենք ուզո՞ւմ ենք խաղաղություն, որ Ադրբեջանը ոչ մի բան չստանա, մենք ամեն ինչ ստանա՞նք»։ Մենք ի՞նչ ենք ստացել։ Ի՞նչ է շահել Հայաստանը։ Հանձնելուց, զիջելուց ու սեփական պարտությունը խաղաղություն անվանելուց բացի՝ ի՞նչ եք բերել այս երկրին։ Եթե խաղաղության դիմաց Հայաստանն ամեն անգամ պիտի մի բան կորցնի, իսկ Ադրբեջանը՝ մի բան ստանա, ապա սա ի՞նչ խաղաղություն է։ Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ է Հայաստանի ապագան դարձել Ձեր իշխանության պահպանման գինը։ Երկիրը պարտվել է, բայց դուք դեռ բանակցում եք՝ Ձեր աթոռը չկորցնելու համար։ Իսկ այդ աթոռի գինը վճարում է Հայաստանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

5 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

5 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

5 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

5 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

6 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

6 ժամ ago