Իրանը միջուկային զենք ստեղծելուն մոտ չի եղել․ Ջոզեֆ Քենթ
Thu, 19 Mar 2026 21:30:09 +0400

ԱՄՆ Հակաահաբեկչական ազգային կենտրոնի նախկին ղեկավար Ջոզեֆ Քենթը հայտարարել է, որ Իրանն ամենեւին էլ մոտ չի եղել միջուկային զենք ստեղծելուն։ Այս մասին նա հայտարարել է լրագրող Թաքեր Քարլսոնի հետ զրույցում։ Նա ընդգծել է, որ ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից Իրանի դեմ սկսած ռազմական գործողության մեկնարկի պահին Թեհրանը մոտ չի եղել միջուկային զենք ունելաուն, ոչ էլ մոտ է եղել անցյալ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ ամերիկյան կողմը հարվածեց իրանական միջուկային օբյեկտներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր