«Հրապարակ»․ ՔՊ-ն Չարենցավանում բարեգործություն է անում` տարածք նորոգում

«Հրապարակ»․ ՔՊ-ն Չարենցավանում բարեգործություն է անում` տարածք նորոգում

Fri, 20 Mar 2026 10:15:43 +0400


Մեր տեղեկություններով՝ Չարենցավանի ավագանու ՔՊ խմբակցության անդամները նախկին «Գայի շենքի» տարածքում արդեն մի քանի ամիս է՝ ակտիվ վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, որ գրասենյակ բացեն: Այդ տարածքը պատկանում է Չարենցավանի համայնքապետարանին: Քանի որ իշխող խմբակցության թուրն աջ ու ձախ կտրում է, մեզ պատմեցին, որ նրանք, օրենքը խախտելով, համայնքապետարանից փորձում են «խլել» այդ տարածքը:

ՔՊ կուսակցության Չարենցավանի գրասենյակի ղեկավար եւ ավագանու անդամ Արթուր Գալստյանին հարցրինք` ի՞նչ հիմքով եք նախկին «Գայի շենքի» տարածքը վերանորոգում, ՔՊ-ի համար գրասենյակ կամ շտա՞բ եք բացելու։ «Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ` այդտեղ շտաբ չի լինի: Մեր շտաբի ցանկը, թե քաղաքի որ մասերում է լինելու, արդեն ուղարկել ենք»: Բայց համայնքապետարանը վարձակալության մրցույթ չի հայտարարել, ոչ էլ տվյալ տարածքը վարձակալած անձ կա, ի՞նչ իրավունքով եք այդ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարում։ «Բայց էնտեղ եսիմինչ չի արվել, կռիսանոց էր, աղբ կար` հանել մաքրել ենք»: Միայն աղբը չեք մաքրել, նաեւ պատուհաններ եք փոխել, իսկ դա կարող էիք անել այն դեպքում, եթե համայնքապետարանի կողմից այդ տարածքը վարձակալության տրվեր, պայմանագիր կնքվեր, մինչ այդ էլ ավագանին իր համաձայնությունը տված լիներ, ի՞նչ գիտեք, թե ով է այդ տարածքը ձեռք բերելու, որ ամիսներ առաջ սկսել եք բարեկարգել։ «Մենք եսիմինչ գումար էլ չենք ծախսել, մեր համայնքում նման տարածքներ եղել են, բարեգործություն արել ենք` կարգավորել ենք»: Այսինքն, հիմա բարեգործությա՞մբ եք զբաղված, տարածքը վերանորոգել եք, որ մեկ ուրի՞շը վայելի։ «Երբ ավագանու նիստ լինի, տարածքը կտան վարձակալությամբ, մրցույթ կլինի` ում որ Աստված կկամենա, կմասնակցեն, թող տանեն, լավ բաների համար օգտագործեն, ի՞նչ ասեմ: Օրինակ, քաղաքային զբոսայգում ավագանիներով հավաքվել, գնացել ենք 3 սուտկա մաքրություն ենք արել, ինչը ջարդված է եղել, կարգավորել ենք»: Ի դեպ, բարեգործությունն այս փուլում արգելված է, եւ դրա համար օրենքով մեծ պատիժներ են սահմանվել․ փաստորեն, Չարենցավանի ՔՊ կառույցում դրա մասին էլ տեղյակ չեն: Թեեւ իրականում բարեգործություն չկա, այլ վստահ են, որ այդ տարածքն իրենց են տալու, նախապես սկսել են աշխատանքներ իրականացնել:

Ի դեպ, Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ այսօր ավագանու հերթական նիստն է լինելու: Օրակարգային հարցերից մեկը վերաբերում է հենց այդ տարածքի հետ կապված մրցույթ հայտարարելուն. «Թույլատրել՝ հայտարարելու մրցույթ Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող` Չարենցավան համայնք, քաղաք Չարենցավան 6-րդ թաղամաս, 16-րդ շենք, թիվ 42 ոչ բնակելի 158.86 քմ մակերեսով շինության համար` մեկնարկային գին սահմանելով տարեկան 300 հազար ՀՀ դրամ, մրցութային կարգով վարձակալության տրամադրելու մասին»։

Մինչ ՔՊ խմբակցությունն ինքնավստահ հայտարարում է, որ Չարենցավանում 100% ձայն ունի, մեր հարցումները հակառակն են փաստում` Չարենցավանն արդեն իսկ մերժել է Փաշինյանին եւ իր խմբակցությանը, երբ նրանք հունվարի 18-ին եկել էին՝ Չարենցավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում պատարագի մասնակցելու: Այդ օրը Փաշինյանը վախեցավ այն չարենցավանցիներից, որոնք պատրաստվում էին Փաշինյանի այցին ընդառաջ թռուցիկներ բաժանել բնակիչներին՝ «Վերադարձրեք անձնագրայինը», «Մի քանդեք եկեղեցին», «Արցախը Հայաստան է» գրություններով, եւ պատարագի օրն էլ ակցիա անել։ Այդ օրը, վաղ առավոտյան ցուցարարներին տներից հավաքել տարել էին ոստիկանություն, ժամեր պահելուց հետո` երեկոյան ազատ արձակել:
ՀԳ. Մենք կհետեւենք, թե այս տարածքի հետ կապված մրցույթը երբ է կայանալու, եւ ով է դառնալու մրցույթի հաղթողը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հայտնի մարզիկն ինքնասպան է եղել

Հայտնի մարզիկն ինքնասպան է եղել Sat, 30 May 2026 14:30:46 +0400 Հայտնի հոքեյիստ, Սթենլիի գավաթի…

4 րոպե ago

Ռուսաստանի պարագայում արտահանող ենք, Թուրքիայի դեպքում ներկրող ենք դառնալու

Ռուսաստանի պարագայում արտահանող ենք, Թուրքիայի դեպքում ներկրող ենք դառնալու Sat, 30 May 2026 14:15:29 +0400…

19 րոպե ago

Դանիել Իոաննիսյանը հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը

Դանիել Իոաննիսյանը հեռացրեց Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառումը Sat, 30 May 2026 14:12:41 +0400 Դանիել Իոաննիսյանը…

22 րոպե ago

Իրանի դեմ պատերազմը ծանր է նստում․ ԱՄՆ-ի պետպարտքը շեշտակի աճել է

Իրանի դեմ պատերազմը ծանր է նստում․ ԱՄՆ-ի պետպարտքը շեշտակի աճել է Sat, 30 May 2026…

34 րոպե ago

Ես մեկ զանգով այդ հարցը կլուծեի. Ռոբերտ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Ես մեկ զանգով այդ հարցը կլուծեի. Ռոբերտ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ի մասին Sat, 30 May 2026 13:56:21…

38 րոպե ago

Ես Ձեր ՄԻՊ-ի աշխատանքը չեմ մոռանա, վրիպում թույլ չեք տվել, հալալ ա Ձեզ. ագարակցին՝ Արման Թաթոյանին

Ես Ձեր ՄԻՊ-ի աշխատանքը չեմ մոռանա, վրիպում թույլ չեք տվել, հալալ ա Ձեզ. ագարակցին՝ Արման…

39 րոպե ago