«Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը

«Հրապարակ»․ Եղեգիսն ու նրա դատվող համայնքապետը

Fri, 20 Mar 2026 10:25:03 +0400


Հակակոռուպցիոն դատարանը շարունակվում է քննել Եղեգիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արթուր Ստեփանյանի գործը: Հիշեցնենք, որ նա 2017-ի նոյեմբերից եղել է 12 գյուղ միավորող Եղեգիսի համայնքապետը։ 2018-ի իշխանափոխությունից հետո համայնքապետի դեմ Եղեգիսում բողոքի ակցիաներ էին անում` դժգոհում, որ իրենց 9 ամսվա համայնքապետը խոշորացված 12 գյուղերում որեւէ աշխատանք չի իրականացնում, օրինակ` ոռոգման ջուր չունեն։ Համայնքապետից դժգոհ բնակիչները շաբաթներ շարունակ փակել էին համայնքապետարանի մուտքը եւ աշխատակիցներին թույլ չէին տալիս մտնել շենք։ Բայց նրանց պայքարն արդյունք չտվեց․ 2022-ի ՏԻՄ ընտրություններում Արթուր Ստեփանյանը վերընտրվեց իր պաշտոնում` ՔՊ ցուցակով, իսկ 2 տարի անց ՔՊ-ական համայնքապետը կալանավորվեց: Նրան մեղադրանք էր առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ քրօրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով) այն բանի համար, որ նա, 2017 թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, այլ անձանց օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերով իրեն վստահված գույքի հափշտակություն, ինչպես նաեւ՝ պաշտոնեական կեղծիք:

Դատարանը մեղադրյալ Արթուր Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխել էր համակցված այլընտրանքային խափանման միջոցներով` կիրառել էր վարչական հսկողություն, գրավ՝ գրավի չափ սահմանելով 3 մլն ՀՀ դրամ, եւ կասեցրել նրա պաշտոնավարումը։ Նաեւ արգելել էր Արթուր Ստեփանյանին՝ հաղորդակցվել վարույթին օժանդակող անձանց` վկաների եւ մեղադրյալների հետ: Նրան պարտավորեցրել էին շաբաթը մեկ անգամ գրանցվել Եղեգիս համայնքը սպասարկող պրոբացիայի ծառայության համապատասխան մարմնում։

Ստեփանյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրանքն անհիմն է, Արթուր Ստեփանյանը մեղքը չի ընդունել, այս պահին քննվում են ապացույցները: Ի դեպ, 2 տարի է՝ նրա լիազորությունները դադարեցվել են, սակայն համայնքապետարանի կայքում նա որպես համայնքի ղեկավար է ներկայացված: Եղեգիս համայնքի ղեկավարի պարտականությունները դրված են համայնքապետի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանի վրա: Բայց առաջիկայում Վայոց Ձորի մարզում կրկին խոշորացում է լինելու, որը ներառելու է Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս համայնքները, ընդհանուր առմամբ՝ 32 բնակավայր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այլ ակնկալիք չկար էլ. Վարդեւանյանը մանրամասներ է հայտնում

Այլ ակնկալիք չկար էլ. Վարդեւանյանը մանրամասներ է հայտնում Wed, 17 Jun 2026 16:10:48 +0400 Latest…

2 րոպե ago

Վալերիյ Օսիպյանն` իր մեղադրանքի մասին

Վալերիյ Օսիպյանն` իր մեղադրանքի մասին Wed, 17 Jun 2026 16:08:49 +0400 Latest news from Secure…

4 րոպե ago

2004 թվի գործ է, որի հետ Քոչարյանն ու իր ընտանիքը կապ չունեն, սարքած է. Օրբելյան

2004 թվի գործ է, որի հետ Քոչարյանն ու իր ընտանիքը կապ չունեն, սարքած է. Օրբելյան…

7 րոպե ago

«Երկաթե լեդին» որոշել է չառաջադրվել

«Երկաթե լեդին» որոշել է չառաջադրվել Wed, 17 Jun 2026 16:00:29 +0400 Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ…

13 րոպե ago

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից

Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Wed, 17 Jun 2026 15:48:57 +0400 ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝…

24 րոպե ago

Քոչարյանը չեկավ ԿԸՀ

Քոչարյանը չեկավ ԿԸՀ Wed, 17 Jun 2026 15:33:48 +0400 ՀՀ Կենտրոնականն ընտրական հանձնաժողովը քննում է…

39 րոպե ago