Արսեն Գեւորգյանի դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Արսեն Գեւորգյանի դատավորն ինքնաբացարկ հայտնեց

Fri, 13 Nov 2026 19:19:12 +0400


Մեր տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, որը Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում էր կայացրել, նրա մահից հետո ինքնաբացարկ է հայտնել: Պարզվում է` բուն գործի քննությունը եւս նրա վարույթում է հայտնվել: Հիշեցնենք, որ Գեւորգյանն ու ևս 13 մեղադրյալ են անցնում այդ գործով, նրանք մեղադրվում են ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար։ Նրանցից վեցը կալանավորված է, չորսը՝ տնային կալանքի տակ, մյուսների նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 46-ամյա Գեւորգյանը մահացել է կալանավայրում։ Իր ինքնաբացարկի հիմնավորման մեջ դատավոր Արամ Գրիգորյանը նշել է, որ թեև ինքն անձամբ համարում է, որ կարող է անաչառ քննել գործը, այնուամենայնիվ, նախաքննության ընթացքում Գևորգյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացրած լինելու հանգամանքը կարող է անաչառ դիտորդի մոտ կողմնակալության տպավորություն ստեղծել, ուստի ինքնաբացարկ է հայտնում եւ հաժարվում այդ գործը քննելուց։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կուղեկցի Թրամփին՝ Չինաստան կատարելիք այցի ժամանակ

Կուղեկցի Թրամփին՝ Չինաստան կատարելիք այցի ժամանակ Sat, 14 Nov 2026 20:00:34 +0400 Գործարար եւ միլիարդատեր…

13 րոպե ago

ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը

ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը Sat, 14 Nov 2026 19:51:28 +0400 Միջազգային…

22 րոպե ago

Ոչ թե «բալանավորված ու բալանսավորման քաղաքականություն», այլ ճոճանակի շարժման հետագիծ

Ոչ թե «բալանավորված ու բալանսավորման քաղաքականություն», այլ ճոճանակի շարժման հետագիծ Sat, 14 Nov 2026 19:45:52…

28 րոպե ago

ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը

ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Sat, 14 Nov 2026 19:30:10 +0400 ԱՄՆ-ն…

43 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Sat, 14 Nov 2026 19:26:34 +0400 Նա մտել է…

47 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞

Նիկոլ Փաշինյանը վճարովի համերգին ելույթ կունենա՞ Sat, 14 Nov 2026 19:15:03 +0400 Վերջին օրերին ակտիվ…

58 րոպե ago