Թրամփին լսեց Նեթանյահուն, չի հարվածի Իրանին․․․

Թրամփին լսեց Նեթանյահուն, չի հարվածի Իրանին․․․

Fri, 20 Mar 2026 10:30:42 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի նավթագազային հանքավայրերի վրա հարձակումներից։ «Իսրայելը միայնակ է գործել Ասալույեհի գազային համալիրի դեմ։ Նախագահ Թրամփը խնդրել է մեզ զերծ մնալ ապագա հարձակումներից, և մենք դա կանենք», – ասել է վարչապետը։

Նեթանյահուն նաև նշել է, որ ոչ մի առաջնորդ «չի գործում այնքան համակարգված, որքան ինքը և Դոնալդ Թրամփը»։ Նա նաև հերքել է այն պնդումները, որ Իսրայելը Միացյալ Նահանգներին ներքաշել է հակամարտության մեջ։ Մինչև այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին զերծ մնալ Իրանի նավթագազային օբյեկտների վրա հարձակումից։ Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ։

«Ես նրան (Նեթանյահուին) ասել եմ, որ այլևս դա չանի, և նա դա չի անի», – ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Ըստ Թրամփի, ԱՄՆ-ն և Իսրայելը գործում են անկախ, բայց միևնույն ժամանակ համակարգում են իրենց ջանքերը. «Պարբերաբար նա (Նեթանյահուն) ինչ-որ բան է անում, և եթե դա ինձ դուր չի գալիս, ապա մենք դա չենք անում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔՊ-ականներն ուտում էին, իսկ մարդիկ «լայվի» տակ գրում էին․ «Արցախը համո՞վ էր»

«Հրապարակ»․ ՔՊ-ականներն ուտում էին, իսկ մարդիկ «լայվի» տակ գրում էին․ «Արցախը համո՞վ էր» Tue, 17 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով