Հոսանքի տատանումներ. ինչ է կատարվում մետրոպոլիտենում
Fri, 20 Mar 2026 10:51:20 +0400

Երևանի մետրոպոլիտենը հայտնում է. «Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։
Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։
Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր