Անկեղծ ասած՝ մի քիչ տհաճ է
Fri, 20 Mar 2026 11:17:46 +0400

Հակակոռուպցիոն դատարանի դիմաց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։
Նա նշեց, որ դատարանի շենքի մոտ խոսելու ցանկություն չունի՝ ընդգծելով, որ այդ միջավայրն իր համար հաճելի չէ։ Քոչարյանի խոսքով՝ տվյալ տեսարանը որոշակի անհարմարություն է առաջացնում, ինչի պատճառով էլ նա նախընտրել է չմեկնաբանել հարցերը այնտեղ։
«Դատարանի դիմաց չեմ ուզում խոսել, անկեղծ ասեմ՝ տհաճ է մի քիչ էս պատկերի վրա»,- ասել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր