Ինչ է կատարվել կայարաններում
Fri, 20 Mar 2026 11:11:56 +0400

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքի խափանումը լուրջ անհարմարություններ է ստեղծել քաղաքացիների համար՝ առաջացնելով մեծ կուտակումներ տարբեր կայարաններում։
Խնդրի հետևանքով բազմաթիվ մարդիկ ստիպված են եղել աշխատանքի վայր հասնելու այլ տարբերակներ փնտրել:
Նախնական տեղեկություններով՝ խափանման հետևանքով ուղևորները շուրջ 10 րոպե սպասել են, որից հետո նրանց իջեցրել են վագոններից։ Տեղի ունեցածը խաթարել է առավոտյան երթևեկությունը և բարդացրել քաղաքացիների տեղաշարժը քաղաքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր