Փաշինյանի վերջին հայտարարությունները հոգեբանական ճնշում են ընտրողների վրա․ Դիմում ԿԸՀ-ին
Fri, 20 Mar 2026 11:28:09 +0400
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին
ԴԻՄՈՒՄ
Հայտնում ենք, որ Վարչապետ Ն. Փաշինյանի վերջին հայտարարությունները՝ իր չհաղթելու դեպքում պատերազմի վտանգի մասին, հանդիսանում են ուղղակի հոգեբանական ճնշում ընտրողների վրա և խաթարում են կամքի ազատ արտահայտման սկզբունքը (ՀՀ ԸՕ հոդված 4)։
Սա վարչական ռեսուրսի և պաշտոնական դիրքի չարաշահում է՝ հասարակության մեջ վախի մթնոլորտ սերմանելու միջոցով։ Պահանջում ենք ԿԸՀ-ից տալ իրավական գնահատական և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ կանխելու ընտրողների վրա նմանատիպ ապօրինի ներգործությունը։
«ՕՐԻՆ-2026» նախաձեռնություն
20.03.2026թ.