«Հրապարակ». Սրբազանը տարածքը գնել է զորամասի հրամանատարից

«Հրապարակ». Սրբազանը տարածքը գնել է զորամասի հրամանատարից

Fri, 20 Mar 2026 12:15:18 +0400


ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 2017-ին Բագրատ սրբազանին 400 հազար դրամով օտարված հատուկ նշանակության տարածքը, այդ թվում՝ զորանոցը, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Ըստ դատախազության․ «2023 թվականի հունիսի 9-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ պաշտպանության նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող՝ 1198.09 քմ մակերեսով անշարժ գույքը, որից զորանոցը՝ 621.81 քմ, բնակելի շինությունը՝ 121.77 քմ, քարե շինությունը՝ 66.16 քմ, ճաշարանը՝ 225.7 քմ, պահեստը՝ 39.65 քմ, փայտե տնակը՝ 48 քմ, լոգարանը՝ 27 քմ, փայտե տնակը՝ 48 քմ, եւ հատուկ նշանակության 6.0536 հա հողամասը 2014 թվականի հուլիսի 24-ի պայմանագրով, 8.717.184 դրամով օտարվել է Ա. Ս.-ին: Հետագայում, 2017 թվականի հուլիսի 17-ին, Ա. Ս.-ն նշված հատուկ նշանակության հողատարածքը եւ շինությունները, այդ թվում՝ զորանոցը, ընդամենը 400.000 դրամով օտարել է Վ. Գ.-ին: Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2014 թվականի հուլիսի 4-ին տրված միասնական տեղեկանքի եւ Վ. Գ.-ի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վկայակոչած պայմանագրով օտարված հողամասն օտարման պահին եւ առայսօր, ըստ նպատակային նշանակության, հանդիսանում է հատուկ նշանակության հողամաս»:

Բագրատ սրբազանի փաստաբան Տաթեւիկ Սողոյանն այդ գործի մասին ասել է․ «Այսպես, ուրեմն, Տավուշի սահմանամերձ Նավուր գյուղում 9 տարի առաջ Բագրատ սրբազանին երրորդ անձից սեփականության իրավունքով փոխանցվել է հողատարածք, որի վրա հետագայում սրբազանի ընկերների համատեղ ջանքերով եւ վարկային միջոցների ներգրավմամբ կառուցվել է գյուղատնտեսական ֆերմա եւ մսամթերքի արտադրություն՝ առաջնահերթ համայնքի զբաղվածության հարցը լուծելու համար (հայտնի «Բիչինայի» արտադրությունը. Շամշադինի բարբառով վետչինա է նշանակում` Ո. Ս.)։ 2020թ. քովիդի եւ պատերազմի ճգնաժամի հետեւանքով ֆերմայի գործունեությունը եւ արտադրությունը կասեցվել են։ Իսկ վարկային միջոցների սպասարկման բեռը դեռեւս կրում է Բագրատ սրբազանը։ 2023թ. դատախազությունը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել այն գործարքը, որով ի սկզբանե`2014թ., պետությունից հողատարածքն օտարվել էր երրորդ անձին, եւ վերադարձնել այդ գույքը պետությանը։ Բագրատ սրբազանը՝ որպես բարեխիղճ ձեռքբերող, իսկ «Տավուշ էկո միթ» ընկերությունը որպես ներդրում իրականացրած ձեռնարկություն գործում ներգրավվել են որպես երրորդ անձինք։ 2025թ. դեկտեմբերին հակակոռուպցիոն դատարանի վճռով հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Վճիռն օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն։ Այդուհանդերձ, հասկանալով, որ այդ գործը հեռանկար չունի (դե, քանի որ դատախազության սխալները գործում բազմաթիվ են), դատախազը չի սպասել վերաքննիչ դատարանի որոշմանը։ Որոշել է նույն հարցը, ավելի ճիշտ՝ նույն նպատակը՝ Բագրատ սրբազանին ունեզրկելը, կրկին հայցել դատարանից»։

Նավուր գյուղից տեղեկացա, որ այդ տարածքը խորհրդային տարիներին եղել է հակակարկտային կայան, Հայաստանի անկախացումից հետո դարձել է զորամաս, որը հետո դադարել է այդ տարածքում գործել։ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշված Ա․ Ս․-ն, որին 2014 թ․ հուլիսի 24-ի պայմանագրով 8.717.184 դրամով օտարվել է այս տարածքը, որը 2017 թ․ հուլիսի 17-ին տարածքը 400 հազար դրամով օտարել է Բագրատ սրբազանին, եղել է այդ զորամասի հրամանատարը։ Նավուրից մեզ ասացին նաեւ, որ «Տավուշ էկո միթ» ընկերության վետչինայի արտադրամասը չէր կարող բիզնես հաջողություններ ունենալ, քանի որ արտադրամաս այցելող բազմաթիվ հյուրերին այդտեղ ճոխ հյուրասիրում էին իրենց համեղ արտադրանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանից ցորենի հերթական խմբաքանակը կժամանի Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ

Ռուսաստանից ցորենի հերթական խմբաքանակը կժամանի Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ Sat, 15 Aug 2026 11:30:00 +0400 Ադրբեջանական…

14 րոպե ago

«Հրապարակ». Բանակային կորպուսի եւ զորամասի հրամանատարները` քավության նոխազներ

«Հրապարակ». Բանակային կորպուսի եւ զորամասի հրամանատարները` քավության նոխազներ Sat, 15 Aug 2026 11:15:31 +0400 1970…

29 րոպե ago

Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս

Թուրքիայի հնարավոր «քավորությամբ» ձևավորվող այս պատկերը Հայաստանի համար որևէ լավատեսության հիմք չի տալիս Sat, 15…

35 րոպե ago

Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը

Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Sat, 15 Aug…

44 րոպե ago

«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետն ընդդիմադիրին քաշել է իր կողմը

«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետն ընդդիմադիրին քաշել է իր կողմը Sat, 15 Aug 2026 10:45:12 +0400 Շուրջ…

59 րոպե ago

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում

ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում Sat, 15 Aug 2026 10:30:27 +0400 Թուրքիայի…

1 ժամ ago