Թուրքիայում նոր զոհեր և վիրավորներ կան․ ինչ է եղել
Fri, 20 Mar 2026 14:30:36 +0400
Թուրքիայում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Վթարը տեղի է ունեցել Ադանա նահանգում։ Անկարա-Օսմանիե երթուղով ընթացող ավտոբուսը շրջվել է Արսլանլը ճանապարհահատվածում։
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 23 ուղևոր տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել։