Իրանում խոստումնալից մարզիկին մահապատժի են ենթարկել
Fri, 20 Mar 2026 14:30:10 +0400
Իրանում մահապատժի է ենթարկվել 19-ամյա ըմբիշ Սալեհ Մոհամմադին, որը եղել է պատանեկան հավաքականի անդամ։ Տեղական տեղեկությունների համաձայն՝ պատիժն իրականացվել է Ղոմ քաղաքում։
Նույն գործով մահապատժի է ենթարկվել ևս երկու անձ։ Իրանի դատական մարմինները նրանց մեղադրել են 2026 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում երկու ոստիկանի սպանության, ինչպես նաև, իշխանությունների ձևակերպմամբ, Իսրայելի և ԱՄՆ-ի շահերին ծառայող դիվերսիոն գործողությունների մեջ ներգրավված լինելու համար։
Սալեհ Մոհամմադին համարվում էր հեռանկարային մարզիկ։ Նա 2024 թվականի աշնանը Ռուսաստանում կայացած մրցաշարում նվաճել էր բրոնզե մեդալ, ինչից հետո պաշտոնապես հրավիրվել էր միանալու Իրանի մինչև 19 տարեկանների հավաքականին։