700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

Fri, 20 Mar 2026 14:25:57 +0400


Շուրջ 700 երիտասարդ Հայաստանի մարզերից և Ջավախքից. ամփոփվել է «Հզոր համայնք» միջմարզային միջոցառումը: Team Telecom Armenia-ն, արդեն 5 տարի շարունակ լինելով միջոցառման կազմակերպիչ «Հզոր միտք» հասարակական կազմակերպության կողքին, այս անգամ ևս աջակցել է նախաձեռնությանը:

«Հզոր համայնք» միջոցառումը նպատակ ունի խթանելու երիտասարդների ակտիվությունը, նպաստելու նրանց կրթական և մասնագիտական կողմնորոշմանը, ձևավորելու մարզեցի առաջնորդների սերունդ և նրանց միջոցով ապահովելու մարզերի համաչափ զարգացում:

Միջոցառման հարյուրավոր մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մասնագետների և գործարարների հետ, մասնակցելու քննարկումների ու սեմինարների, ինչպես նաև ներկայացնելու իրենց համայնքների զարգացմանն ուղղված գաղափարներն ու նախաձեռնությունները:

«Կրթությունն ու երիտասարդների շարունակական զարգացումը Team-ի ռազմավարական ուղղություններից են: «Հզոր համայնքը» հաջողությամբ համատեղում է այդ ուղղությունները՝ նպաստելով երիտասարդների՝ նոր գիտելիքների և փորձառությունների ձեռքբերմանը: Ուրախ ենք լինելու այնպիսի նախաձեռնությունների կողքին, որոնք խթանում են երիտասարդների առաջնորդական կարողությունները, ստեղծում արդյունավետ համագործակցության հարթակ և օգնում բացահայտելու նրանց ներուժը՝ միաժամանակ ձևավորելով համայնքային առաջնորդների»,-նշում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

««Հզոր համայնք» միջոցառումը երիտասարդների համար շատ կարևոր օր է։ Այն մարզեցի երիտասարդների համար հնարավորություններ է ստեղծում ձեռք բերելու նոր և արժեքավոր կապեր Հայաստանի տարբեր մարզերի երեխաների և Հայաստանի շուրջ 100 առաջատար մասնագետների և գործարարների հետ։ Միջոցառման մասնակիցները նաև ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք դժվար է ձեռք բերել առօրյայում»,-նշում է «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը:
«Հզոր համայնք» նախաձեռնությանը աջակցելով՝ Team Telecom Armenia-ն շարունակում է հավատարիմ մնալ համայնքների զարգացմանը և երիտասարդների կրթությանը միտված իր ռազմավարությանը:

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի այս ելույթն, ըստ էության, նախընտրական քարոզչություն է

Նիկոլ Փաշինյանի այս ելույթն, ըստ էության, նախընտրական քարոզչություն է Fri, 20 Mar 2026 23:48:48 +0400…

4 ժամ ago

Հանձնարարել են կարգավորել էներգետիկ ճգնաժամը

Հանձնարարել են կարգավորել էներգետիկ ճգնաժամը Fri, 20 Mar 2026 23:45:00 +0400 Եվրամիության գագաթնաժողովը հանձնարարել է…

4 ժամ ago

Քննադատել է դաշնակիցներին՝ իրեն չաջակցելու համար

Քննադատել է դաշնակիցներին՝ իրեն չաջակցելու համար Fri, 20 Mar 2026 23:30:16 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

5 ժամ ago

Մի շարք հասցեներում գազ չի լինի

Մի շարք հասցեներում գազ չի լինի Fri, 20 Mar 2026 23:22:00 +0400 Նոր կառուցված գազատարը…

5 ժամ ago

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին Fri, 20 Mar 2026 23:15:03 +0400…

5 ժամ ago

Քննարկումների կենտրոնում․ Ինչ լուսանկարներ է հրապարակել Մարիամ Փաշինյանն այս անգամ

Քննարկումների կենտրոնում․ Ինչ լուսանկարներ է հրապարակել Մարիամ Փաշինյանն այս անգամ Fri, 20 Mar 2026 23:10:00…

5 ժամ ago