Իմ աստղն ինձ չի լքի
Fri, 20 Mar 2026 14:22:09 +0400

ԻՄ ԱՍՏՂՆ ԻՆՁ ՉԻ ԼՔԻ
Երբեմն փողոցում ինձ հանդիպում են անծանոթ մարդիկ և նկատի ունենալով ընդվզումս ներկա իշխանություններ դեմ` ինձ համարում հայրենասեր` դիմելով որպես հայրենասերի… Ես ամաչում եմ։ Ոչ։ Ես ամենևին էլ իրենց ակնկալած անձը չեմ։ Հայրենասերը Հայկ Նահապետն էր, Երվանդունիները, Արտաշեսյաններն, Արշակունիները, Բագրատունիները, Ռուբինյանները, Աբովյանը, Նալբանդյանը, Րաֆֆին, Անդրանիկը, Նժդեհը, Մոնթեն և նման կարգի այլ մարդիկ, ովքեր մինչև ուղնուծուծը պատրաստ էին իրենց սիրտն ու հոգին տալ հանուն Հայրենիքի գոյության…
Ես մեծ զոհողությունների պատրաստ չեմ։ Ես ընդամենը սրտացավ մարդ եմ, ով ցավում է իր մեծ ծնողի` Հայրենիքի համար։ Գիտակցու՞մ է արդյոք շարքային հայը, որ բացի իր մերձավոր ծնողից կա նաև մեկ այլ Ծնող` Հայրենիքը։ Իմ արածն ոչ այլ ինչ է, եթե ոչ ճիչ, աղաղակ… Ցանկացած մարդ մարմնական վնասվածքի դեպքում, ցավ է զգում և որքան սուր է այդ ցավը, նույնքան բարձր է նրա ճիչը և ցավագին աղաղակը… Ես զգում եմ մեր մեծ ծնողին սպառնացող վտանգներն և ակամայից անհանգստություն եմ զգում, եթե ոչ մարմնումս, ապա հոգուս մեջ և մղկտում եմ , երբեմն էլ ծառս լինում` ծնողիս ապագայի հանդեպ ահով և տագնապով։ Իմ զգացումը խիստ անձնական է , դեռ ավելին, ներանձնական, քանզի տագնապս մաշկիս տակ է, արյանս մեջ։
Ես աշխարհի ամենադժբախտ մարդը կլինեմ, եթե մեռնեմ ՄԵԾ ԾՆՈՂԻՍ սպառնացող ցավը սրտիս մեջ։ Պիտի անել ամեն ինչ, որպեսզի բացառվի ժանտախտի աղբյուրը։ Չկա մեկ այլ կեղեքիչ աղբյուր, քան եղած ապազգային իշխանություններն են։
Ես բախտավոր մարդ եմ։ Ինչի հասել եմ պարտական եմ ճակատագրիս։ Չեմ կարծում, որ Ազգային ժողովի ընտրություններից հետո Աստված ինձ մենակ կթողնի տագնապներիս հետ։ Իմ ծնունդը սխալ կլինի, եթե իմ աստղը մարի իմ իսկ աչքի առջև։
Ապրենք հույսով, բախտով և հավատով։
Լևոն Ջավախյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր