Արփինե Սարգսյանի բարեփոխված ոստիկանությունից էլ ո՞ր երկրում կա

Արփինե Սարգսյանի բարեփոխված ոստիկանությունից էլ ո՞ր երկրում կա

Fri, 20 Mar 2026 14:44:12 +0400


Գողության դեպք է եղել, հեռախոս են գողացել, դիմել ենք ոստիկանություն: Գնացել ենք, հայտարարություն ենք տվել։ Քննիչը համար է տվել, որ կապի մեջ լինենք, հասկանանք՝ գործը ո՞ւր է հասել։ Զանգում ենք` քննիչը չի պատասխանում (հավանաբար զահլա չունի), վերջում ոստիկանությունում «բարի խորհուրդ» են տալիս` նոր հեռախոս առեք։

Մենք մեր ձևով գողության հետքի վրա ենք դուրս գալիս, փորձում ենք կապնվել ոստիկանության հետ՝ կապ հաստատել չի ստացվում։ Հետո տեղեկանում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից անգամ տեսաձայնագրություն չեն ուզել (տեղեկացել ենք, որ ավտոբուսների տեսաձայնագրությունները պահպանվում է 72 ժամ)։ Եթե պահանջեին` հաստատ գտած կլինեին գողին:

Քննչականում ընդհանրապես թքած ունեն (ինձ թվում է՝ բոլոր շարքային քաղաքացիների վրա), իրենք միայն քաղաքական պատվերներ կարող են բեմադրել եւ քոմենթ ու ստատուս գրողների հետեւից գնալ։

Թքած գողացված հեռախոսի վրա, բայց այս փոքր դեպքով ուզում եմ քաղաքացիներին պատմել, թե ինչպես է աշխատում մեծ-մեծ խոսող Արփինե Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունը և քննչականը: Որ դրանք ոչ մի գրամ չեն բարեփոխվել․ փոխվել է ծառայության ձևը՝ «որակով» աշխատում են միայն իշխանության համար, որից աշխատավարձ են ստանում եւ բացարձակապես չեն աշխատում շարքային քաղաքացիների համար։

Այնպես որ` Արփինե Սարգսյանի բարեփոխված ոստիկանությունը փնտրեք ձեր երազներում։

Կարեն Քերիմյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պարտությունը շատ մոտ է․․․

Պարտությունը շատ մոտ է․․․ Fri, 06 Mar 2026 14:45:27 +0400 Ժամանակակից պատերազմներում լայնորեն կիրառվում են …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով