Փաշինյանը նյարդային է, որ իրեն արհամարհում են․․․

Փաշինյանը նյարդային է, որ իրեն արհամարհում են․․․

Fri, 20 Mar 2026 15:00:23 +0400


Այսպիսի տեսարան պատկերացնենք։
Փաշինյանը հայտնվել է ճահճում։ Ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական ճահճում։ Քայլում է, բայց առաջ չի գնում։ Ամեն շարժում՝ ավելի խոր է տանում։ Շուրջը մարդիկ կան, բայց չեն շտապում փրկել։ Նայում են ու ասում՝ «քեզ քիչ է»։ Անտարբեր են։ Ամենացավալին՝ չեն վիճում, չեն հակադարձում… պարզապես չեն նկատում։
Հիմա հարց՝ ինչ կանի այդ մարդը։

Եթե նա սովորական մարդ է՝ կփորձի դուրս գալ։ Եթե նա Նիկոլ Փաշինյանն է, նրան լավ ճանաչում եք՝ կփորձի այնպես անել, որ ճահիճը դառնա բազմամարդ։ Այսինքն՝ եթե ես դուրս գալ չեմ կարող, եկեք բոլորս ներս ընկնենք, որ գոնե մենակ չլինեմ։
Հիմա տեղափոխվենք քաղաքական դաշտ։
Սամվել Կարապետյանի ուժը խոսում է տնտեսությունից։
Ռոբերտ Քոչարյանը՝ անվտանգությունից։
Գագիկ Ծառուկյանը՝ իր ծրագրերից։
Բոլորը իրենց գործով են։ Ոչ ոք չի մտնում «ճահիճ» դիսկուրսի մեջ։
Իսկ Փաշինյա՞նը։

Նա շատ լավ հասկանում է մի պարզ բան․ ուշադրություն պիտի գրավի, որովհետև քաղաքականությունը երբեմն հաղթում է ուշադրությամբ։ Երբ քեզ չեն նկատում, պարտություն է։ Հենց դրա համար են ծնվում փաշինյանական «չելենջները»․
ոչ թե որպես գաղափար, այլ որպես SOS ազդանշան։ Նրա վերջին «չելենջը»․

«Ուժեղ առաջարկ՝ Ռ․ Քոչարյանին, Ս․ Կարապետյանին և Գ․ Ծառուկյանին։ Ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, գրեք «արհամարհել»։ Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք» նյարդային ազդանշան է։ Ուխտ բառը ղ -ով գրողը մի քիչ համեստ պիտի լինի։ Իր անհարգուրդ ուտելու տեսարաններով ու վերջին գրառմամբ Փաշինյանը մեզ տանում է հոգեբանության դաշտ։ Ինչու՞ հենց «արհամարհել»։ Երբ քեզ քննադատում են՝ դու հակադարձում ես։ Երբ քեզ վիրավորում են՝ դու պաշտպանվում ես։ Բայց երբ քեզ արհամարհում են՝ դու… անհանգստանում ես։ Քանի որ արհամարհանքը լռություն է։ Իսկ լռությունը՝ ամենացավոտ արձագանքն է քաղաքական մարդու համար։

Ու հենց այստեղ գործում է ենթագիտակցական պահը․ մարդը հաճախ բարձրաձայնում է այն, ինչ ներսում իրեն է կպել։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե բառի ուղղագրությունն է, այլ բառի իմաստը։ Իսկ մնացածը արդեն մեդիա է․ մի փոքր սադրանք, մի փոքր հումոր, մի փոքր նյարդայնություն, և շատ մեծ ցանկություն՝ որ իրեն նկատեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը

Փաշինյանը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Fri, 20 Mar 2026 13:28:18 +0400 Այսօր առավոտյան Փաշինյանին լայվից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով