Փաշինյանը նյարդային է, որ իրեն արհամարհում են․․․

Փաշինյանը նյարդային է, որ իրեն արհամարհում են․․․

Fri, 20 Mar 2026 15:00:23 +0400


Այսպիսի տեսարան պատկերացնենք։
Փաշինյանը հայտնվել է ճահճում։ Ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական ճահճում։ Քայլում է, բայց առաջ չի գնում։ Ամեն շարժում՝ ավելի խոր է տանում։ Շուրջը մարդիկ կան, բայց չեն շտապում փրկել։ Նայում են ու ասում՝ «քեզ քիչ է»։ Անտարբեր են։ Ամենացավալին՝ չեն վիճում, չեն հակադարձում… պարզապես չեն նկատում։
Հիմա հարց՝ ինչ կանի այդ մարդը։

Եթե նա սովորական մարդ է՝ կփորձի դուրս գալ։ Եթե նա Նիկոլ Փաշինյանն է, նրան լավ ճանաչում եք՝ կփորձի այնպես անել, որ ճահիճը դառնա բազմամարդ։ Այսինքն՝ եթե ես դուրս գալ չեմ կարող, եկեք բոլորս ներս ընկնենք, որ գոնե մենակ չլինեմ։
Հիմա տեղափոխվենք քաղաքական դաշտ։
Սամվել Կարապետյանի ուժը խոսում է տնտեսությունից։
Ռոբերտ Քոչարյանը՝ անվտանգությունից։
Գագիկ Ծառուկյանը՝ իր ծրագրերից։
Բոլորը իրենց գործով են։ Ոչ ոք չի մտնում «ճահիճ» դիսկուրսի մեջ։
Իսկ Փաշինյա՞նը։

Նա շատ լավ հասկանում է մի պարզ բան․ ուշադրություն պիտի գրավի, որովհետև քաղաքականությունը երբեմն հաղթում է ուշադրությամբ։ Երբ քեզ չեն նկատում, պարտություն է։ Հենց դրա համար են ծնվում փաշինյանական «չելենջները»․
ոչ թե որպես գաղափար, այլ որպես SOS ազդանշան։ Նրա վերջին «չելենջը»․

«Ուժեղ առաջարկ՝ Ռ․ Քոչարյանին, Ս․ Կարապետյանին և Գ․ Ծառուկյանին։ Ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, գրեք «արհամարհել»։ Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք» նյարդային ազդանշան է։ Ուխտ բառը ղ -ով գրողը մի քիչ համեստ պիտի լինի։ Իր անհարգուրդ ուտելու տեսարաններով ու վերջին գրառմամբ Փաշինյանը մեզ տանում է հոգեբանության դաշտ։ Ինչու՞ հենց «արհամարհել»։ Երբ քեզ քննադատում են՝ դու հակադարձում ես։ Երբ քեզ վիրավորում են՝ դու պաշտպանվում ես։ Բայց երբ քեզ արհամարհում են՝ դու… անհանգստանում ես։ Քանի որ արհամարհանքը լռություն է։ Իսկ լռությունը՝ ամենացավոտ արձագանքն է քաղաքական մարդու համար։

Ու հենց այստեղ գործում է ենթագիտակցական պահը․ մարդը հաճախ բարձրաձայնում է այն, ինչ ներսում իրեն է կպել։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե բառի ուղղագրությունն է, այլ բառի իմաստը։ Իսկ մնացածը արդեն մեդիա է․ մի փոքր սադրանք, մի փոքր հումոր, մի փոքր նյարդայնություն, և շատ մեծ ցանկություն՝ որ իրեն նկատեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գոռ Հակոբյանը որդու հետ հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել

Գոռ Հակոբյանը որդու հետ հիվանդանոցից տեսանյութ է հրապարակել Tue, 12 May 2026 19:05:46 +0400 Դերասան…

7 րոպե ago

Արտաքին պարտքը կրկնապատկվել է, արդյո՞ք զենք են գնել. հարցում

Արտաքին պարտքը կրկնապատկվել է, արդյո՞ք զենք են գնել. հարցում Tue, 12 May 2026 19:00:48 +0400…

12 րոպե ago

Հակառուսական նոր սանկցիաներն են պատրաստում

Հակառուսական նոր սանկցիաներն են պատրաստում Tue, 12 May 2026 19:00:24 +0400 Եվրամիության երկրները սկսել են…

13 րոպե ago

Վերջնագրից առաջ

Վերջնագրից առաջ Tue, 12 May 2026 18:45:04 +0400 Եթե Ալիեւի հարեմի գեղեցկուհիներից մեկը կանգներ եւ…

28 րոպե ago

Ամերիկացիները փորելու են եւ գտնեն իրանական «միջուկային փոշին»»

Ամերիկացիները փորելու են եւ գտնեն իրանական «միջուկային փոշին»» Tue, 12 May 2026 18:30:25 +0400 ԱՄՆ…

43 րոպե ago

Կապիտուլյանտի սպասարկուն` ռեւանշիստ. անհամատեղելին համատեղված է

Կապիտուլյանտի սպասարկուն` ռեւանշիստ. անհամատեղելին համատեղված է Tue, 12 May 2026 18:15:10 +0400 Պարզվում է, Նիկոլ…

58 րոպե ago