Փաշինյանը նյարդային է, որ իրեն արհամարհում են․․․

Փաշինյանը նյարդային է, որ իրեն արհամարհում են․․․

Fri, 20 Mar 2026 15:00:23 +0400


Այսպիսի տեսարան պատկերացնենք։
Փաշինյանը հայտնվել է ճահճում։ Ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական ճահճում։ Քայլում է, բայց առաջ չի գնում։ Ամեն շարժում՝ ավելի խոր է տանում։ Շուրջը մարդիկ կան, բայց չեն շտապում փրկել։ Նայում են ու ասում՝ «քեզ քիչ է»։ Անտարբեր են։ Ամենացավալին՝ չեն վիճում, չեն հակադարձում… պարզապես չեն նկատում։
Հիմա հարց՝ ինչ կանի այդ մարդը։

Եթե նա սովորական մարդ է՝ կփորձի դուրս գալ։ Եթե նա Նիկոլ Փաշինյանն է, նրան լավ ճանաչում եք՝ կփորձի այնպես անել, որ ճահիճը դառնա բազմամարդ։ Այսինքն՝ եթե ես դուրս գալ չեմ կարող, եկեք բոլորս ներս ընկնենք, որ գոնե մենակ չլինեմ։
Հիմա տեղափոխվենք քաղաքական դաշտ։
Սամվել Կարապետյանի ուժը խոսում է տնտեսությունից։
Ռոբերտ Քոչարյանը՝ անվտանգությունից։
Գագիկ Ծառուկյանը՝ իր ծրագրերից։
Բոլորը իրենց գործով են։ Ոչ ոք չի մտնում «ճահիճ» դիսկուրսի մեջ։
Իսկ Փաշինյա՞նը։

Նա շատ լավ հասկանում է մի պարզ բան․ ուշադրություն պիտի գրավի, որովհետև քաղաքականությունը երբեմն հաղթում է ուշադրությամբ։ Երբ քեզ չեն նկատում, պարտություն է։ Հենց դրա համար են ծնվում փաշինյանական «չելենջները»․
ոչ թե որպես գաղափար, այլ որպես SOS ազդանշան։ Նրա վերջին «չելենջը»․

«Ուժեղ առաջարկ՝ Ռ․ Քոչարյանին, Ս․ Կարապետյանին և Գ․ Ծառուկյանին։ Ուղիղ եթերում, առանց կողմնակի օգնության, գրեք «արհամարհել»։ Եթե երկու տառասխալից պակաս անեք, կընդունեմ, որ ուժեղ եք» նյարդային ազդանշան է։ Ուխտ բառը ղ -ով գրողը մի քիչ համեստ պիտի լինի։ Իր անհարգուրդ ուտելու տեսարաններով ու վերջին գրառմամբ Փաշինյանը մեզ տանում է հոգեբանության դաշտ։ Ինչու՞ հենց «արհամարհել»։ Երբ քեզ քննադատում են՝ դու հակադարձում ես։ Երբ քեզ վիրավորում են՝ դու պաշտպանվում ես։ Բայց երբ քեզ արհամարհում են՝ դու… անհանգստանում ես։ Քանի որ արհամարհանքը լռություն է։ Իսկ լռությունը՝ ամենացավոտ արձագանքն է քաղաքական մարդու համար։

Ու հենց այստեղ գործում է ենթագիտակցական պահը․ մարդը հաճախ բարձրաձայնում է այն, ինչ ներսում իրեն է կպել։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե բառի ուղղագրությունն է, այլ բառի իմաստը։ Իսկ մնացածը արդեն մեդիա է․ մի փոքր սադրանք, մի փոքր հումոր, մի փոքր նյարդայնություն, և շատ մեծ ցանկություն՝ որ իրեն նկատեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը Wed, 23 Sep 2026 23:00:02 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի…

7 րոպե ago

Կաթողիկոսին դեռևս արգելված է

Կաթողիկոսին դեռևս արգելված է Wed, 23 Sep 2026 22:51:29 +0400 Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին…

15 րոպե ago

Դատախազությունը կրկին մեջտեղ բերեց ԱԳՆ աշխատակից Աշխենի գործը

Դատախազությունը կրկին մեջտեղ բերեց ԱԳՆ աշխատակից Աշխենի գործը Wed, 23 Sep 2026 22:45:43 +0400 Վերաքննիչ…

21 րոպե ago

«Օրենքով գողերի» ձերբակալություն, Փաշինյանը Նյու Յորքում․ օրվա կարևոր իրադարձությունները

«Օրենքով գողերի» ձերբակալություն, Փաշինյանը Նյու Յորքում․ օրվա կարևոր իրադարձությունները Wed, 23 Sep 2026 22:36:07 +0400…

31 րոպե ago

Ֆուտբոլային ակումբը տուգանվել է 10 հազար եվրոյով

Ֆուտբոլային ակումբը տուգանվել է 10 հազար եվրոյով Wed, 23 Sep 2026 22:30:37 +0400 Իտալիայի Սպորտային…

36 րոպե ago

Ամուսնուս պիտի տեսնեք` բոյով ու բուսաթով տղամարդ է. Շպռոտ

Ամուսնուս պիտի տեսնեք` բոյով ու բուսաթով տղամարդ է. Շպռոտ Wed, 23 Sep 2026 22:15:56 +0400…

51 րոպե ago