Դրոշը դիրքերից հեռացնելու խոսակցությունների մասին
Fri, 20 Mar 2026 14:53:01 +0400

Լրագրողները քիչ առաջ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հարցրին, թե արդյոք ճիշտ է, որ Սյունիքի և Տավուշի դիրքերից ՀՀ դրոշը հանվել է։ Նախարարը արձագանքեց․ «Լավ էլի, ո՞վ է սա ձեզ ասել, ո՞ր դրոշն է հեռացվել, որտեղ էր այն տեղադրված եղել և որտեղ պետք է պարտադիր լիներ»։
Պապիկյանը նաև շեշտեց․ «Խնդրում եմ՝ անհեթեթ մանիպուլյացիաներին մի հետևեք, սահմանը զգայուն թեմա է։ Հասարակությունը լուրջ է վերաբերվում ձեզ և ձեր հրապարակումներին»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր