Սիրիայի նախագահը հայտարարեց

Սիրիայի նախագահը հայտարարեց

Fri, 20 Mar 2026 17:00:26 +0400


Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին երկիրը հակամարտությունից պաշտպանելու իր ցանկության մասին: «Ալ Արաբիա»-ն հաղորդում է, որ Ահմեդ աշ-Շարաան այս հայտարարությունն արել է Դամասկոսի նախագահական պալատում Իդ ալ-Ֆիտր աղոթքից հետո ունեցած ելույթում։

«Մենք ուշադիր հաշվարկում ենք մեր քայլերը և աշխատում ենք Սիրիան ցանկացած հակամարտությունից պաշտպանելու ուղղությամբ: Կարևոր է հիշել, որ Սիրիան միշտ եղել է հակամարտության և բախումների ասպարեզ վերջին 15 և ավելի տարիների ընթացքում, բայց այսօր այն ներդաշնակության մեջ է իր բոլոր հարևանների հետ տարածաշրջանային և միջազգային մակարդակներում», – ասել է նա։

Նա հավելել է, որ Սիրիան լիակատար համերաշխություն է հայտնում արաբական պետությունների հետ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի, Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի թիրախների վրա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփն անցավ շանտաժի

Թրամփն անցավ շանտաժի Mon, 16 Mar 2026 12:00:00 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով