Մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ինքնահռչակ պատրիարքը

Մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ինքնահռչակ պատրիարքը

Fri, 20 Mar 2026 18:00:00 +0400


97 տարեկանում մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու երբեմնի ղեկավար Ֆիլարետ Դենիսենկոն։ Հիշեցնենք, որ պաշտոնապես նա ներկայումս համարվում է կարգալույծ հռչակված՝ եկեղեցական ապստամբություն բարձրացնելու, Ուկրաինական Ուղղափառ եկեղեցում պառակտում սերմանելու եւ ինքնահռչակ Կիեւի պատրիարքություն հաստատելու համար։ Ֆիլարետ Դենիսենկոն կապված է Ուկրաինայի քաղաքական պատմության վերջին երեք տասնամյակների հետ։ Եղել է Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքության թեկնածու, սակայն պարտություն է կրել եւ ընտրվել է պատրիարք Ալեքսիյ 2-րդը։ Այդ ժամանակվանից սկսած՝ լինելով Մոսկվայի պատրիարքության հոգեւոր խնամատարության եւ ենթակայության ներքո գտնվող Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու էքզարխը, փորձել է հասնել այն բանին, որ դառնա Կիեւի պատրիարք։ Կարգալույծ է հռչակվել Ռուս Ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդի որոշմամբ՝ եկեղեցական ապստամբություն բարձրացնելու համար։ Ժամանակին հալածել է Մոսկվայի պատրիարքությանը հավատարիմ եկեղեցականներին Ուկրաինայի տարածքում։ Ուշագրավ է այն, որ Պետրո Պորոշենկոյի նախագահության տարիներին թեեւ Կոստանդնուպոլսի «տիեզերական» կոչված պատրիարքը «Տումար» էր շնորհել Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուն, սակայն այդպես էլ Ուղղափառ աշխարհում Ֆիլարետին որպես պատրիարք ոչ մեկը չի ճանաչում։ Այդ «Տումարի» պատճառով էլ ներկայումս խզված են Մոսկվայի եւ Կոստանդնուպոլսի Պատրիարքական Աթոռների միջեւ հարաբերությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշակերտը դանակով հարվածել է ուսուցչին

Աշակերտը դանակով հարվածել է ուսուցչին Thu, 09 Jul 2026 01:30:43 +0400 Մեծ Բրիտանիայում 16-ամյա աշակերտը…

33 րոպե ago

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն

Թրամփը պնդում է՝ Իրանը կարող է վերացնել իրեն Thu, 09 Jul 2026 01:00:11 +0400 ԱՄՆ…

1 ժամ ago

Իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մեծ չէ․ իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է

Իշխանության ու ընդդիմության միջև տարբերությունը մեծ չէ․ իսկ Հանրապետականի դեպքն ամենազավեշտականն է Thu, 09 Jul…

2 ժամ ago

Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են

Կոմեդիաներ, որ մինչ այսօր դիտվում են Thu, 09 Jul 2026 00:00:20 +0400 Արձակուրդներն անկարելի է…

2 ժամ ago

Եզակի աստղագիտական երևույթ

Եզակի աստղագիտական երևույթ Wed, 08 Jul 2026 23:55:58 +0400 Այսօր՝ ժամը 11:15 UTC-ին (Երևանի ժամանակով…

2 ժամ ago

50 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքել

50 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքել Wed, 08 Jul 2026 23:45:18 +0400 Անկարայում երեկվանից…

2 ժամ ago