Եգիպտացի հեռուստահաղորդավարուհուն և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել

Եգիպտացի հեռուստահաղորդավարուհուն և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել

Sun, 06 Sep 2026 15:00:44 +0400


Եգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով դատապարտել են մահապատժի՝ կախաղանի միջոցով։

Պետական Al-Ahram թերթի տվյալներով, դատարանը նրանց ճանաչել է հանցավոր խմբավորման անդամներ, որը թմրանյութերի արտադրության համար բաղադրիչներ էր ներմուծում՝ հետագա վաճառքի նպատակով։

Մեղադրանքի վարկածով, խմբավորման անդամները նաև ապօրինի հրազեն և ռազմամթերք են պահել։

39-ամյա Խալիֆան հայտնի է որպես «Առաքելությունն անիրագործելի է» քրեական թեմատիկային նվիրված հաղորդման վարող։ Նա հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ պաշտպանության կողմը մտադիր է բողոքարկել մահապատիժը։

Եվս ինը մեղադրյալներ ստացել են ցմահ ազատազրկում, յոթն արդարացվել են։

Դատավճիռը կայացվել էր դեռ անցյալ ամսին, սակայն վերջնականապես հաստատվել է միայն այն բանից հետո, երբ դատարանը ստացել է Եգիպտոսի մեծ մուֆթիի եզրակացությունը՝ մահապատիժ նախատեսող գործերով պարտադիր ընթացակարգ։

Քննության և դատական վարույթի ընթացքում իշխանությունները առգրավել են ավելի քան 750 կգ թմրանյութ և դրանց արտադրության համար նախատեսված հումք։ Al-Ahram-ի տվյալներով, դատախազությունը հենվել է նաև 20 վկաների ցուցմունքների և էլեկտրոնային ապացույցների վրա, այդ թվում՝ նամակագրության և տեսագրությունների։

Պետական Akhbar al-Youm թերթի տվյալներով, անցյալ տարվա սեպտեմբերին կայացած դատական նիստում Խալիֆան դատավորին ասել է, որ մինչև այդ երբեք թմրանյութ չէր տեսել և առաջին անգամ դրանք տեսել է այն ժամանակ, երբ իրեն դրանց հետ լուսանկարել են թմրանյութերի դեմ պայքարի վարչության շենքում։

Amnesty International-ի տվյալներով, 2025 թվականին Եգիպտոսում կայացվել է մահապատժի 492 որոշում, 23 մարդ մահապատժի է ենթարկվել։

Իրավապաշտպանները նշել էին, որ դատապարտվածների թվում եղել են թմրանյութերի առևտրի և բռնաբարության մեջ մեղավոր ճանաչված մարդիկ՝ հանցագործություններ, որոնք, միջազգային չափանիշների համաձայն, չեն դասվում «կանխամտածված սպանության» կատեգորիային, որի համար կարող է կիրառվել մահապատիժ, գրում է BBC News-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը Thu, 22 Oct…

8 րոպե ago

TOM FORD բրենդը գալիս է Հայաստան

TOM FORD բրենդը գալիս է Հայաստան Thu, 22 Oct 2026 23:08:41 +0400 Հայաստան է գալիս…

14 րոպե ago

Վեյփինգի պատճառով հայտնի երգչուհու ձայնը վնասվել է

Վեյփինգի պատճառով հայտնի երգչուհու ձայնը վնասվել է Thu, 22 Oct 2026 23:00:09 +0400 Ամերիկացի հայտնի…

22 րոպե ago

Ուկրաինայի բնակչությունը նվազել է

Ուկրաինայի բնակչությունը նվազել է Thu, 22 Oct 2026 22:52:05 +0400 Ուկրաինայի բնակչությունը 2026 թվականի կեսերին…

31 րոպե ago

Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան

Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում․ Արթուր Խաչիկյան Thu, 22 Oct 2026 22:47:17…

35 րոպե ago

Որտե՞ղ էին երեխաները. Սիսիանում հայտնաբերել են կորած անչափահասներին

Որտե՞ղ էին երեխաները. Սիսիանում հայտնաբերել են կորած անչափահասներին Thu, 22 Oct 2026 22:45:23 +0400 ՇՄՆ…

37 րոպե ago