Մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ինքնահռչակ պատրիարքը

Մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու ինքնահռչակ պատրիարքը

Fri, 20 Mar 2026 18:00:00 +0400


97 տարեկանում մահացել է Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու երբեմնի ղեկավար Ֆիլարետ Դենիսենկոն։ Հիշեցնենք, որ պաշտոնապես նա ներկայումս համարվում է կարգալույծ հռչակված՝ եկեղեցական ապստամբություն բարձրացնելու, Ուկրաինական Ուղղափառ եկեղեցում պառակտում սերմանելու եւ ինքնահռչակ Կիեւի պատրիարքություն հաստատելու համար։ Ֆիլարետ Դենիսենկոն կապված է Ուկրաինայի քաղաքական պատմության վերջին երեք տասնամյակների հետ։ Եղել է Ռուս Ուղղափառ եկեղեցու պատրիարքության թեկնածու, սակայն պարտություն է կրել եւ ընտրվել է պատրիարք Ալեքսիյ 2-րդը։ Այդ ժամանակվանից սկսած՝ լինելով Մոսկվայի պատրիարքության հոգեւոր խնամատարության եւ ենթակայության ներքո գտնվող Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու էքզարխը, փորձել է հասնել այն բանին, որ դառնա Կիեւի պատրիարք։ Կարգալույծ է հռչակվել Ռուս Ուղղափառ եկեղեցու Սրբազան Սինոդի որոշմամբ՝ եկեղեցական ապստամբություն բարձրացնելու համար։ Ժամանակին հալածել է Մոսկվայի պատրիարքությանը հավատարիմ եկեղեցականներին Ուկրաինայի տարածքում։ Ուշագրավ է այն, որ Պետրո Պորոշենկոյի նախագահության տարիներին թեեւ Կոստանդնուպոլսի «տիեզերական» կոչված պատրիարքը «Տումար» էր շնորհել Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցուն, սակայն այդպես էլ Ուղղափառ աշխարհում Ֆիլարետին որպես պատրիարք ոչ մեկը չի ճանաչում։ Այդ «Տումարի» պատճառով էլ ներկայումս խզված են Մոսկվայի եւ Կոստանդնուպոլսի Պատրիարքական Աթոռների միջեւ հարաբերությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահական նոր ընտրություններ տեղի կունենան

Նախագահական նոր ընտրություններ տեղի կունենան Fri, 25 Sep 2026 23:30:46 +0400 Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է…

7 րոպե ago

Ադրբեջանում տատը սպանել է նորածին թոռանը․ դատաքննությունն ավարտվել է

Ադրբեջանում տատը սպանել է նորածին թոռանը․ դատաքննությունն ավարտվել է Fri, 25 Sep 2026 23:30:31 +0400…

7 րոպե ago

28 ժամ առանց ջրի

28 ժամ առանց ջրի Fri, 25 Sep 2026 23:16:39 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է…

21 րոպե ago

Ինչով է կարեւոր Ռուս-Ուկրաինական պատերազմի ավարտը, ըստ Զելենսկու

Ինչով է կարեւոր Ռուս-Ուկրաինական պատերազմի ավարտը, ըստ Զելենսկու Fri, 25 Sep 2026 23:15:46 +0400 Ռուս-Ուկրաինական…

22 րոպե ago

Հերթական անգամ արձանագրեցինք Փաշինյանի ռեվերանսները Ադրբեջանին և Թուրքիային

Հերթական անգամ արձանագրեցինք Փաշինյանի ռեվերանսները Ադրբեջանին և Թուրքիային Fri, 25 Sep 2026 23:15:32 +0400 Հայաստանի…

22 րոպե ago

Ռուսական ռազմական ուղղաթիռը օդային սահման է խախտել

Ռուսական ռազմական ուղղաթիռը օդային սահման է խախտել Fri, 25 Sep 2026 23:00:15 +0400 Ռուսական Ми-8…

37 րոպե ago