Կարծում եմ, դա ավելի բացասական էֆեկտ կունենա, քան դրական

Կարծում եմ, դա ավելի բացասական էֆեկտ կունենա, քան դրական

Fri, 20 Mar 2026 20:45:55 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

-Կայա Կալլասը նորից է հայտարարել՝ ԵՄ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկելու Հայաստան, այսպես ասած, ընտրություններին որևէ երկրի միջամտություն բացառելու համար: Արդյո՞ք հենց այս հայտարարությունը ուղիղ փորձ չէ՝ միջամտելու ՀՀ ընտրություններին:

-Բնականաբար, դա ուղղակի միջամտություն է և ընտրությունների վրա ազդելու ուղղակի փորձ, առավել ևս, որ նաև բավականին պատկառելի գումար է հատկացվել այդ, այսպես կոչված, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար: Այսինքն, սա ուղիղ միջամտություն է՝ մի արտաքին ուժ միջամտում է, որպեսզի իբր թույլ չտա, որ այլ արտաքին ուժեր միջամտեն: Սա արդեն ծիծաղելի է, բայց հասկանալի է նաև, որ Եվրամիությանը բացարձակապես չեն հետաքրքրում Հայաստանի ներքաղաքական պրոցեսները կամ` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և այլն: Նրանք այստեղ իրենց շահերն են հետապնդում և համարում են, որ իրենց շահերը լավագույնս առաջ են մղում օրվա իշխանությունները, հետևաբար, եթե իշխանափոխություն լինի՝ իրենց շահերը կվնասվեն:

-Իսկ ո՞րն է լինելու այդ արագ արձագանքման խմբի ֆունկցիան, ինչպե՞ս են վնասազերծելու հորինովի հիբրիդային սպառնալիքները, թե՞ դա ընդդիմության դեմ ևս մեկ գործիք է դառնալու:

-Ես չգիտեմ կոնկրետ ինչ են անելու, ես կարծում եմ, իրենց հիմնական առաքելությունը պիտի լինի այն, որ եթե իշխանությունները որոշեն ընտրւթյուններից առաջ ընդդիմադիր մեկ-երկու ուժի թույլ չտալ մասնակցել ընտրություններին՝ մոլդովական տարբերակով, ապա այդ արագ արձագանքման խումբը պիտի հիմնավորի դա, իր սեփական փաստերը հրապարակի, արդարացնի և այլն: Կարծում եմ, նրանք` եթե գան այստեղ, հիմնական առաքելությունն է լինելու նախապես հիմնավորել մոլդովական սցենարի կրկնությունը Հայաստանում, արդարացնել դա:

-Իրանում պատերազմի մեկնարկից հետո կարծիք կար, որ Հայաստանը ԵՄ հետաքրքրությունների շրջանակում այլևս չի տեղավորվում՝ գոնե առաջնային: Արդյո՞ք պատերազմն Իրանում, Հորմուզի նեղուցի փակումը ԵՄ-ի շահերը մեր տարածաշրջանում ստվերել է:

-Ինչքան էլ պատերազմը շարունակվի և Հորմուզի նեղուցը մնա փակ, այնքան Եվրամիությունում խնդիրները բարդանալու են՝ տնտեսական, սոցիալական, և այլն: Եվ այդ խնդիրների այլընտրանքային լուծման ուղիներից մեկն էլ Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի էներգակիրները Եվրոպա հասցնելն է` որպես այլընտանք: Այդ իմաստով միջին միջանցքի դերակատարումը ավելի է մեծանում: Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» այդ միջին միջանցքի ճյուղերից մեկն է, հիմնականում խոսքը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասին է, բայց քանի որ Վրաստանն էլ արդեն ավելի շատ ռուսամետ հակումներ է ցուցադրում, Արևմուտքը պիտի ցանկանա ունենալ պահուստային տարբերակ Հայաստանի տարածքով: Այսինքն, միջին միջանցք ասվածը վերաբերվում է ամբողջ Հարավային Կովկասին:

-Այսինքն, եթե հանկարծ այս իշխանությունները վերարտադրվեն, ապա Զանգեզուրի միջանցքը կյանքի է կոչվելու՝ ՀՀ ինքնիշխանությա՞ն հաշվին:

-Այդ միջանցքը, եթե նայում ենք փաստաթղթերին, ապա փաստացի՝ ՀՀ-ի վերահսկողությունից դուրս է լինելու: Փաստաթղթերով այն լինելու է իբրև թե Հայաստանի վերահսկողության տակ, բայց փաստացի լինելու է վերահսկողությունից դուրս: Առավել ևս, որ Ադրբեջանում արդեն բարձրաձայն խոսում են այն մասին, որ պետք է դիմել միջազգային իրավապահ կառույցներին, դատարան և պահանջել, որ այդ երկաթուղին պաշտոնապես, ամբողջությամբ տրամադրեն Ադրբեջանին` այն հիմնավորմամբ, որ խորհրդային տարիներին դա ադրբեջանական երկաթուղային ընկերությունն է վերահսկել՝ Մեղրիի հատվածի մասին է խոսքը:

-Նույնը որոշ ժամանակ առաջ հայտարարում էր նաև Փաշինյանը: Զարմանալի չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը բարձաձայնում է այնպիսի տեսակետներ, որոնք արդբեջանցիների բարձրաձայնած պահանջների կրկնությունն են:

-Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ առաջնահերթությունը իշխանությունը վերարտադրելն է, իսկ քանի որ իր հիմնական քարոզչության թեման իբր արդեն իսկ կայացած խաղաղությունն է, դրա համար էլ նա պիտի Ադրբեջանի ցանկացած պահանջ կատարի կամ խոստանա կատարել, որպեսզի հանկարծ այնտեղից չջղայնանան և այդ խաղաղության փուչիկը չպայթեցնեն նախընտրական շրջանում:

-Ուրախ ավտոբուս, կարկանդակ, եգիտպացորեն, երեխաների մասնակցությամբ նախընտրական երգի տեսահոլովակ: Ի վերջո. Ո՞ւմ համար են այս բոլոր գործողություններն անում ՔՊ-ն ու Փաշինյանը, ինչ-որ կոնկրետ խմբի՞:

-Ես կարծում եմ, իրենք ինչ-որ փիառ մասնագետներ ունեն, ովքեր իրենց հավատացրել են, որ թեև հասարակության առավել գիտակից մասը դրա վրա ծիծաղում է, բայց այնուամենայնիվ, ինչ-որ մի խավի դուր է գալիս, թե տեսեք` մենք ժողովրդի մի մասնիկն ենք, մենք էլ ենք կուկուռուզ ու պեռաշկի ուտում: Բայց քանի որ իրականում այդպես չի, բոլորն էլ գիտեն իրենց միլիոնանոց պարգևավճարների մասին, ստացվում է, որ այդ քարոզչության հիմքում արդեն իսկ կեղծիքն է, որ իբր մենք հասարակ մարդիկ ենք: Այլ հարց է` այդ կեղծիքը կաշխատի, թե չի աշխատի: Կարծում եմ, իրենք ուսումնասիրություններ ունեն, կարծում են՝ կաշխատի երևի: Հակառակ դեպքում այդ պարզունակ, արգահատելի, տհաճ բաները չէին նկարի: Ամեն դեպքում իրենց գործն է, իրենք այդպես են որոշել, ես կարծում եմ, ամեն դեպքում դա ավելի բացասական էֆեկտ կունենա, քան թե դրական:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի այս ելույթն, ըստ էության, նախընտրական քարոզչություն է

Նիկոլ Փաշինյանի այս ելույթն, ըստ էության, նախընտրական քարոզչություն է Fri, 20 Mar 2026 23:48:48 +0400…

4 ժամ ago

Հանձնարարել են կարգավորել էներգետիկ ճգնաժամը

Հանձնարարել են կարգավորել էներգետիկ ճգնաժամը Fri, 20 Mar 2026 23:45:00 +0400 Եվրամիության գագաթնաժողովը հանձնարարել է…

4 ժամ ago

Քննադատել է դաշնակիցներին՝ իրեն չաջակցելու համար

Քննադատել է դաշնակիցներին՝ իրեն չաջակցելու համար Fri, 20 Mar 2026 23:30:16 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

4 ժամ ago

Մի շարք հասցեներում գազ չի լինի

Մի շարք հասցեներում գազ չի լինի Fri, 20 Mar 2026 23:22:00 +0400 Նոր կառուցված գազատարը…

5 ժամ ago

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին Fri, 20 Mar 2026 23:15:03 +0400…

5 ժամ ago

Քննարկումների կենտրոնում․ Ինչ լուսանկարներ է հրապարակել Մարիամ Փաշինյանն այս անգամ

Քննարկումների կենտրոնում․ Ինչ լուսանկարներ է հրապարակել Մարիամ Փաշինյանն այս անգամ Fri, 20 Mar 2026 23:10:00…

5 ժամ ago