Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում,վերադարձել Երեւան
Fri, 20 Mar 2026 21:22:43 +0400
Երևանից Թբիլիսի մեկնող ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել մեկնարկային կետ՝ Երևան:
Բանն այն է, որ օդանավում առաջացել է տեխնիկական խնդիր: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանում և սպասվում է, որ շուտով այն կրկին կմեկնի Վրաստան: