Եվրամիությունը վարվում է խաբեբայի նման
Fri, 20 Mar 2026 22:00:13 +0400

Եվրամիության քաղաքական վերնախավի կողմից Հունգարիայի արգելքի շրջանցման ձգտումը՝ Ուկրաինայի վարկավորումն ապահովելու համար, խաբեբայություն է, որը Բրյուսելը գործում է Բուդապեշտի նկատմամբ եւ այլ բան չէ, քան Եվրամիության սկզբունքների խախտում։ Այս ամսին հայտարարել է ֆրանսիական «Ազգային միավորում» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Թյերի Մարիանին։ Հիշեցնենք, որ Բուդապեշտն արգելափակել է Ուկրաինային ԵՄ կողմից 90 միլիարդ եվրոյի վարկավորումը եւ Բրյուսելը հայտարարել է, որ ուղիներ կգտնի, որպեսզի ապահովի Ուկրաինային ֆինանսներով։ Պատգամավոր Մարիանին հայտարարել է, որ այն, ինչ ուզում է անել Բրյուսելը՝ խաթարում է ԵՄ հիմքերն ու կառուցվածքը եւ ի ցույց է դնում եվրոպական կեղծավորությունը, որով առաջնորդվում է համաեվրոպական կառույցը այժմ։ Հիշեցնենք նաեւ, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցի Ուկրաինայի մասին ոչ մի որոշում, որը կդրվի ԵՄ քննարկումների սեղանին այնքան ժամանակ, քանի դեռ Կիեւն արգելափակում է նավթի մատակարարումները։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր