Ամբողջ օրը փորձում եմ դեռ վարչապետի լայվերի և ախորժակով ուտելու մեջ գտնել բարդ և խորամանկ քաղտեխնոլոգիա
Fri, 20 Mar 2026 22:22:32 +0400
Ամբողջ օրը փորձում եմ դեռ վարչապետի լայվերի և ախորժակով ուտելու մեջ գտնել բարդ և խորամանկ քաղտեխնոլոգիա:
Ուտելու պահով` հա, շատ իր աջակիցների երևի գրավում ա ուտելու այդ ձևն ու հաճախականությունը…. Երևի դա համախմբում ա այդ մարդկանց վարչապետի շուրջ: Դա հասկացա: Հետաքրքիր ու աշխատող քայլ ա:
Այ չեմ կարողանում գուշակեմ Իսպանիայի մայրաքաղակի հետ կապված գաղտնիքը: Մադրիդ… Մադրիդ….
Ինչ է տաքցնում Մադրիդը և ինչու անցյալում նա չէր կիրառում այդ խաղաքարտը Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և այլոց դեմ: Երևի վարչապետը գիտի, որ Մեր Ձևովի թույլ տեղը Մադրիդն է՞՞՞
Լրիվ բումաժնի դոմ ա…
Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից