Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, որ անվերջ կարող է ասել մի բան, անել լրիվ հակառակը

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, որ անվերջ կարող է ասել մի բան, անել լրիվ հակառակը

Fri, 20 Mar 2026 22:52:00 +0400


Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին անընդհատ թվում, թե հայ ժողովրդին երբ ուզի, ինչպես ուզի, ինչքան ուզի՝ կարող է խաբել:
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանին թվում, որ անվերջ կարող է ասել մի բան, անել լրիվ հակառակը, և մարդիկ պարտավոր են հավատալ իր կործանարար հեքիաթին:

Ինչու՞ այսօր, ոչ մի պետության ղեկավար չի վստահում այլ պետության հայտարարություններին և փնտրում է իրական երաշխիքներ, իսկ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է», հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին կամ թղթի կտորին:

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփը կասկածում և անվստահություն հայտնում իր ՆԱՏՕ-ական դաշնակիցներին, իսկ Նիկոլ Փաշինյանն անվեապահ վստահում է Իլհամ Ալիևին:

Ինչո՞ւ է իր կառավարման ընթացքում չորս կորստաբեր պատերազմներում պարտված Նիկոլ Փաշինյանը կարծում, որ ինքը «խաղաղություն» է բերելու, իսկ ընդդիմադիրները՝ պատերազմ:

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանին թվում, թե քարոզչությամբ կարելի է որևէ ազգի ներկայացուցչի վերածել մանկուրտի՝ ստիպելով նրան մոռանալ հայրենիքը, անցյալը, պատմությունը, ազգային արժանապատվությունը, սրբությունները, հաղթանակները, հոգևոր ժառանգությունն ու ինքնությունը:

Ընդհանրապես, ինչու՞ է նա կարծում, որ մարդիկ այսօր մոռացել են իր երեկվա ասածները:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե վիճակն այդքան լավ է` ինչու եք ազատում ձեր տեղակալներին

Եթե վիճակն այդքան լավ է` ինչու եք ազատում ձեր տեղակալներին Fri, 20 Mar 2026 21:45:06 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով