Արշիլ Գորկու թոռը ֆիլմ է նկարահանել պապի մասին

Արշիլ Գորկու թոռը ֆիլմ է նկարահանել պապի մասին

Fri, 20 Mar 2026 23:00:31 +0400


Բրիտանա-իտալական ռեժիսոր Կոզիմա Սփենդերը վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը նվիրված է իր պապին՝ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկուն՝ հայտնել է «Ալֆանյուզը»։ Ֆիլմը նկարահանվել է հատուկ ցուցահանդեսի համար, որը բացվել է Լոս Անջելեսի Hauser & Wirth պատկերասրահում եւ կգործի մինչեւ ապրիլի 25-ը: Arshile Gorky: Horizon West (2026) 23 րոպեանոց վավերագրական ֆիլմը պատմում է 1941 թվականի ամռանը Արշիլ Գորկու՝ Նյու Յորքից Կալիֆորնիա կատարած ճանապարհորդության մասին, որտեղ նրան ուղեկցում էին ապագա կինը՝ Ագնես «Մուգուշ» Մագրուդերը, եւ ճապոնացի նկարիչ Իսամու Նոգուչին։ Ֆիլմը ստեղծել է Կոզիմա Սփենդերը՝ Peacock Pictures ծառայության, «Արշիլ Գորկի» հիմնադրամի աջակցությամբ եւ Hauser & Wirth պատկերասրահի հետ համագործակցությամբ: Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան) ամերիկահայ նկարիչ է, աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից:

Նա 20-րդ դարի ամենաազդեցիկ ամերիկացի նկարիչներից է. նրա կտավները ցուցադրված են ԱՄՆ-ի բոլոր խոշորագույն պատկերասրահներում, ինչպես նաեւ՝ Լոնդոնի «Թեյթ» պատկերասրահում: Գորկին ծնվել է հայկական ընտանիքում՝ Վան քաղաքի մոտ գտնվող Խորգոմ գյուղում: 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ, մոր եւ երեք քույրերի հետ գաղթել է Էջմիածին, հետո տեղափոխվել Երեւան։ Մոր մահանալուց հետո Գորկին 1920 թվականին արտագաղթել է ԱՄՆ: Նա փոխել է իր անունը՝ դարձնելով Արշիլ Գորկի՝ ի պատիվ սիրելի գրող Մաքսիմ Գորկու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կոմս Մոնտե Քրիստո․ հորինվա՞ծք, թե՞ իրականություն

Կոմս Մոնտե Քրիստո․ հորինվա՞ծք, թե՞ իրականություն Fri, 27 Mar 2026 21:00:09 +0400 Ալեքսանդր Դյումայի «Կոմս…

7 րոպե ago

Գետերի վարարումներ եւ արտակարգ միջոցառումներ

Գետերի վարարումներ եւ արտակարգ միջոցառումներ Fri, 27 Mar 2026 20:56:24 +0400 Մարտի 26-ին Հիդրօդերևութաբանության և…

11 րոպե ago

Ի՞նչ հարցեր են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը

Ի՞նչ հարցեր են քննարկել Միրզոյանն ու Բայրամովը Fri, 27 Mar 2026 20:45:33 +0400 Հայաստանի Հանրապետության…

22 րոպե ago

Հազարավոր բոլորովին նոր ավտոմեքենաներ հայտնվել են Աֆրիկայում՝ պատերազմի պատճառով

Հազարավոր բոլորովին նոր ավտոմեքենաներ հայտնվել են Աֆրիկայում՝ պատերազմի պատճառով Fri, 27 Mar 2026 20:30:15 +0400…

37 րոպե ago

Ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած»․ Հակոբ Բադալյան

Ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած»․ Հակոբ Բադալյան…

52 րոպե ago

135 հատոր քրեական վարույթի նյութեր և ընդամենը 15 ժամ՝ ծանոթանալու համար

135 հատոր քրեական վարույթի նյութեր և ընդամենը 15 ժամ՝ ծանոթանալու համար Fri, 27 Mar 2026…

54 րոպե ago