Գետերի վարարումներ եւ արտակարգ միջոցառումներ

Գետերի վարարումներ եւ արտակարգ միջոցառումներ

Fri, 27 Mar 2026 20:56:24 +0400


Մարտի 26-ին Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ստացվել էր տեղեկատվություն մի շարք գետերի հնարավոր վարարումների վերաբերյալ՝ պայմանավորված հորդառատ անձրևներով։

Տեղեկությունը ստանալուց անմիջապես հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումները իրականացրել են մի շարք անհետաձգելի միջոցառումներ։ Մասնավորապես՝ կազմակերպվել են իրազեկման ծավալուն աշխատանքներ, նախարարության պատասխանատու ստորաբաժանումները կապ են հաստատել ՀՀ ՏԿԵ, ՇՄ նախարարությունների և մարզպետարանների հետ, քննարկել նախապատրաստական աշխատանքները, իսկ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության։

Մարտի 27-ի՝ ժամը 19-ի դրությամբ, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են Սյունիքի մարզում առատ տեղումների հետևանքների վերաբերյալ ահազանգեր։

Կապանի Գրիգոր Արզումանյան փողոցում սելավատարից դուրս եկած ջուրը լցվել է փողոց և Ողջի գետ, ինչի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ։
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ ՓԾ Կապանի և Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատները, ինչպես նաև համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցներ։ Համատեղ ուժերով արգելափակումից դուրս է բերվել 6 տրանսպորտային միջոց։ Մասնատվել և հեռացվել են վնասված ծառեր, իրականացվել են ճանապարհի մաքրման, վթարավերականգնողական աշխատանքներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով նշված փողոցում ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից սահմանափակվել էր երթևեկությունը։

Ժամը 19։00-ի դրությամբ, փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է։ Արզումանյան փողոցի երթևեկությունը վերականգնվել է։ Պարեկների և փրկարարների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։

Գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ մյուս մարզերում ահազանգեր չեն ստացվել։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, խուճապի չմատնվել և անհրաժեշտության դեպքում զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մեկ թեկնածու է առաջադրվել

«Հրապարակ». Մեկ թեկնածու է առաջադրվել Thu, 24 Sep 2026 10:25:59 +0400 Հակոբ Կոջոյան կրթահամալիրի նախկին…

8 րոպե ago

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր Thu, 24 Sep 2026 10:15:35 +0400…

18 րոպե ago

Մոսկվան պնդում է՝ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին կեղծ օրակարգ է

Մոսկվան պնդում է՝ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին կեղծ օրակարգ է Thu, 24 Sep 2026 10:00:29 +0400…

33 րոպե ago

Խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ դիմավորել Սի Ծինփինին

Խախտել է տասնամյակների արարողակարգն ու անձամբ դիմավորել Սի Ծինփինին Thu, 24 Sep 2026 10:00:12 +0400…

34 րոպե ago

Փաշինյանը եկեղեցու դեմ արշավին մեկնարկ տվեց

Փաշինյանը եկեղեցու դեմ արշավին մեկնարկ տվեց Thu, 24 Sep 2026 09:51:42 +0400 Ամեն անգամ, երբ…

42 րոպե ago

«Հրապարակ»․ Արդեն անուն-ազգանունով են առաջնորդվում` եթե անունդ Նիկոլ է, աշխատավարձդ բարձրանում է, եթե Հրանտ է, չի բարձրանում

«Հրապարակ»․ Արդեն անուն-ազգանունով են առաջնորդվում` եթե անունդ Նիկոլ է, աշխատավարձդ բարձրանում է, եթե Հրանտ է,…

49 րոպե ago