Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին

Փաշինյանի այցից առաջ Չարենցավանի ակտիվիստներին հրավիրել են քննչական բաժին

Fri, 20 Mar 2026 23:15:03 +0400


Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսը» շաբաթ և կիրակի օրերին կրկին մարզ է ուղևորվելու, այս անգամ Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր։ Մարզպետները հրահանգել են քաղաքապետերին, որ կազմ ու պատրաստ համայնքապետարանում լինեն՝ դիմավորելու Փաշինյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Չարեցավանում Փաշինյանը կլինի շաբաթ օրվա երկրորդ կեսին: ՔՊ-ի այցից առաջ Չարենցավանում ոստիկանությունը ակցիա իրականացնող պոտենցիալ ակտիվիստներին փորձել է չեզոքացնել` հրավիրելով՝ քննչական բաժին:

Ակտիվիստներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ սա պատահականություն չէ. «Հունվարի 18-ի դեպքից հետո, երբ մեզ տարան Հրազդանի քննչական բաժին, և 7 ժամ պահելուց հետո բաց թողեցին, վարույթ հարուցելով, բայց մինչև այսօր ոստիկանները մեզ չէին կանչել հարցաքննության: Ասեմ ավելին, մենք մի քանի անգամ ներկայացել ենք Չարենցավանի քննչական բաժին, որ մեզ հարցաքննեն, մեզ ասել են, որ ոչ մի բան էլ չկա, որ պետք լինի կկանչենք: Այսօր Հրազդանի քրեականի տղաներ ծանուցել են, որ վաղը ժամը 3-ին ներկայանանք հարցաքննության: Առհասարակ, երբ կանչում են հարցաքննության, նախապես 2 օր առաջ պետք է մեզ ծանուցեն: Բայց իրենք մեզ այսօր են ծանուցել՝ վաղվա համար: Մենք հասկացանք, որ սա արվում է Փաշինյանի այցից առաջ, քանի որ Փաշինյանը վաղը Չարեցավան է գալիս: Այս անգամ էլ են մեզ ուզում մեկուսացնել»:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին Փաշինյանը Չարենցավան էր գնացել` շրջիկ պատարագի մասնակցելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարզվել է զինծառայողի մահվան պատճառը

Պարզվել է զինծառայողի մահվան պատճառը Mon, 23 Mar 2026 21:37:48 +0400 ՀՀ քննչական կոմիտեի զինվորական…

6 րոպե ago

Երկաթուղային դիվերսիա՝ Գերմանիայում

Երկաթուղային դիվերսիա՝ Գերմանիայում Mon, 23 Mar 2026 21:30:27 +0400 Գերմանիայում ռեգիոնալ փոխադրումներ իրականացնող գնացքը հարվածել…

13 րոպե ago

Դեմքս սաղ պատմում ա. Գոռ Հակոբյանի մռայլ լուսանկարը Գերմանիայից

Դեմքս սաղ պատմում ա. Գոռ Հակոբյանի մռայլ լուսանկարը Գերմանիայից Mon, 23 Mar 2026 21:18:40 +0400…

25 րոպե ago

Խաղաղությունն ուսմունք չէ, որպեսզի այն ենթարկվի ռեվիզիայի

Խաղաղությունն ուսմունք չէ, որպեսզի այն ենթարկվի ռեվիզիայի Mon, 23 Mar 2026 21:15:42 +0400 Մի ժամանակ…

28 րոպե ago

Գերմանիայի դեղատները գործադուլ են անում

Գերմանիայի դեղատները գործադուլ են անում Mon, 23 Mar 2026 21:00:30 +0400 Գերմանիայում այսօր՝ մարտի 23-ին,…

43 րոպե ago

Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան

Եթե 2021 թ․-ին մենք ընտրվեինք, Ղարաբաղը հաստատ չէր դատարկվի․ Ռոբերտ Քոչարյան Mon, 23 Mar 2026…

57 րոպե ago