«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենը փորձել է պարզել՝ ով է մեր աղբյուրը

«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենը փորձել է պարզել՝ ով է մեր աղբյուրը

Sat, 21 Mar 2026 08:15:17 +0400


ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում երեկ ուժայինների ղեկավարները ներկայացնում էին կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը, որոշ մասը՝ փակ ռեժիմով։ Տեղեկացանք, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից, մասնավորապես «Հրապարակի»՝ իր առանձնատան մասին հրապարակումից, եւ փորձել է «բացահայտել», թե ով է «սլիվ» արել: Հիշեցնենք․ այդ նիստի ժամանակ հարց են տվել, թե ճի՞շտ է, որ դուք կամ ձեր հարազատներից մեկը 1.5 մլն դոլարով տուն եք գնել Վահագնի թաղամասում։ Սիմոնյանը խուսափել է ուղիղ պատասխանից, թե դրանք անձնական տվյալներ են, իրավունք ունի չպատասխանելու։ Այդ պատասխանն անակնկալի է բերել նիստին ներկա ՔՊ-ականներին, եւ Զարուհի Բաթոյանը կրկնել է հարցը, սակայն նա անդրդվելի է մնացել։ Ի դեպ, երեկ ՔՊ-ականներն ակնհայտորեն բոյկոտեցին նրա հետ փակ հանդիպումը, ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Նարեկ Ղահրամանյանը, որը հանձնաժողովի անդամ չէ: Իսկ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, անդամներ Քրիստինե Պողոսյանը եւ Հայկ Սարգսյանը բացակայում էին: Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանն այդ ընթացքում դուրս էին եկել սենյակից։ Ընդդիմադիրներից ներկա էին Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Քրիստինե Գրիգորյանն ու Արգիշտի Գեւորգյանը։ Տեղեկացանք նաեւ, որ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանն էլ փակ նիստում կտրականապես հրաժարվել է հստակ պատասխանել թե՛ հիբրիդային պատերազմի մասին, թե` որ երկիրն է այդ պատերազմը մղում եւ թե՛ արտերկրում մեր քաղաքացիներին ճնշելու միջոցով ընդդիմության օգտին քվեարկելու պարտադրանքի մասին իր իսկ կառույցի հայտնած տեղեկությունների վերաբերյալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար կարևոր փոփոխություն

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար կարևոր փոփոխություն Fri, 02 Oct 2026 13:08:11 +0400 Կառավարությունը նոր փոփոխություն…

14 րոպե ago

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչը Fri, 02 Oct 2026 13:00:02 +0400 Առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն…

22 րոպե ago

Թաղման նպաստի նոր կանոնները

Թաղման նպաստի նոր կանոնները Fri, 02 Oct 2026 12:53:36 +0400 Հայաստանում նախատեսվում է վերանայել թաղման…

28 րոպե ago

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել

Վայոց Ձորի թեմի Առաջնորդական տեղապահ է նշանակվել Fri, 02 Oct 2026 12:47:41 +0400 Նոր նշանակում…

34 րոպե ago

Ուշադրություն․ ինչ է հայտնել Սուրենյանը

Ուշադրություն․ ինչ է հայտնել Սուրենյանը Fri, 02 Oct 2026 12:45:32 +0400 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 3-ի լույս…

36 րոպե ago

Որքան գումար է պահանջում Ղազարյանից

Որքան գումար է պահանջում Ղազարյանից Fri, 02 Oct 2026 12:34:03 +0400 Փաշինյանը դատարանում վիճարկում է…

48 րոպե ago